Ժիրայր Հակոբյան
Ժիրայր Հակոբյան (1909, Կոստանդնուպոլիս - 1968, Երևան), հայ թատերագետ, դրամատուրգ, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Ժիրայր Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1968 |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատերագետ և սցենարիստ |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Աշխատավայր | Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն, Հայֆիլմ, Կոմունիստ և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ | Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ |
Ժիրայր Հակոբյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որն ավարտելուց հետո վարել է պատասխանատու պաշտոններ։ 1939 թվականին եղել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրեն, ապա Հայֆիլմ կինոստուդիայի տնօրեն, «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ, 1961-1964 թթ.՝ Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի տնօրեն, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Հայկական ԽՍՀ կուլտուրայի մինիստրության գլխավոր խմբագիր։
Գրել է պիեսներ, ինչպես և «Առաջին սիրո երգը» գեղարվեստական, «Վ. Փափազյան», «Ա. Ավետիսյան» վավերագրական ֆիլմերի սցենարները։
Առանձին գրքերով լույս է ընծայել՝ «Ռուզաննա Վարդանյան» (Երևան, 1957), «Ավետ Ավետիսյան» (1958)։ Մամուլում տպագրվել է արվեստաբանական հոդվածներ[1]:
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 143