Ժերեմի Ժելեն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժերեմի Ժելեն (ֆր.՝ Jérémy Gélin, ապրիլի 24, 1997(1997-04-24)[1][2], Կեմպեր), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ռեն» ակումբի կիսապաշտպան։

Ժերեմի Ժելեն
Jérémy Gélin
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 24, 1997(1997-04-24)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Կեմպեր
Հասակ 182 սմ
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռեն
Պատանեկան կարիերա
2003-2007 Ֆրանսիա Պլյուգուֆաննե
2007-2012 Ֆրանսիա Կեմպեր
2012-2015 Ֆրանսիա Ռեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—մ.հ. Ֆրանսիա Ռեն-2 27 (0)
2016—մ.հ. Ֆրանսիա Ռեն 0 (0)
Ազգային հավաքական
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 7 (0)
2015 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 1 (0)
2015—մ.հ. Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 10 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ժերեմի Ժելենը ընդունվել է «Ռեն» ակումբի ակադեմիա 2012 թվականին և ավարտել այն երեք տարի անց, ինչից հետո դարձել է «Ռեն» ակումբի երկրորդ կազմի խաղացող։ Նա այդ ակումբի կազմում իր դեբյուտը կատարել է նոյեմբերի 30-ին՝ մասնակցելով «Տա Ռենն» ակումբի դեմ խաղին[3]։ 2015/2016 մրցաշրջանից եղել է թիմի երկրորդ կազմի հիմնական խաղացող։ Այդ թիմի կազմում անցկացրած երկու մրցաշրջաններում մասնակցել է 27 հանդիպման։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ժերեմի Ժելենը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան հավաքականի տարիքային տարբեր խմբերի թիմերում։ 2016 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության չեմպիոն։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է երկու խաղի[4][5]։

Ձեռքբերումներ խմբագրել

Միջազգային

  •   Եվրոպայի առաջնության (մինչև 19) հաղթող (1) – 2016

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Stade Rennais II - Tour d'Auvergne» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 24 июля 2016-ին.
  4. «Netherlands U-19 - France U-19» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 24 июля 2016-ին.
  5. «Italy U-19 - France U-19» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 24 июля 2016-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերեմի Ժելեն» հոդվածին։