Ժասմեն Ասրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժասմեն Հովհաննեսի Ասրյան (հուլիսի 28, 1949, Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հասարակական-քաղաքական գործիչ։
Ժասմեն Ասրյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Վանք, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1975 - 1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմի հեռուստատեսային թատրոնում, կանանց, ապա կամերային երգչախմբերում, 1980 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Դերեր
խմբագրել- Գանկա՝ «Մարդկային գազանանոց»
- Մայր՝ «Սիզիպոսի քարը»
- Ադելաիդա` «Տաքսի-տաքսի»
- Նազլու՝ «Գաղտնիքը»
- Տատիկ`«Շրջազգեստով գեներալներ»
- Նազենի՝ «Վերք Հայաստանի»
- Զառա՝ «Իմ զոքանչը»
- Մանուշ՝ «Սուրի և Սամի արկածները»
- Սյուզոն՝ «Ութ սիրագորով կանայք»
- Վարդուհի՝ «Արևը ձեզ հետ»
- Էժենի՝ «Կասկածը կնոջ սրտում»
- Ուրանիա՝ «Հիմարից հիմարը»
- Բուժքույր՝ «Ախ, ներվեր, ներվեր»
- Քլեա՝ <<Եզովպոս կամ Աղվեսն ու խաղողը>>
- Սոնա` «Ուշ լինի,նուշ լինի»
- Տիկին` «Դու էիր պակաս»
Հասարակական-քաղաքական գործունեություն
խմբագրել1990 թվականին հիմնադրել է «Հայրենիք» կուսակցությունը, 1991 թվականին ընտրվել է կուսակցության նախագահ։ Պատերազմից հետո շարունակել է զբաղվել արվեստով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, բարեգործական աշխատանքներով։ Զբաղվում է նաև գրական գործունեությամբ, ուսումնասիրում է Հայոց պատմություն։ Հեղինակել է «Առան-Արցախի տերերի ու նրանց ժառանգների մասին» գիրքը, Գանձասարի հիմնադրման և Հասան Ջալալի Արցախի թագավոր հռչակվելու 790-ամյակին նվիրված «Պատմամշակութային օրացույցը», «Խաղաղասեր Առանշահիկները Հայոց վարչա-քաղաքական և մշակութային պատմության մեջ» աշխատությունը։ Ղեկավարում է իր հիմնադրած «Հասան-Ջալալյաններ» Երկրի զարգացման, մշակութային, բարեգործական հիմնադրամը։ 1992 թվականին նրա աջակցությամբ հիմնադրվել է գերմանական համայնքը և բացվել Հայաստանում ապրող գերմանացի արվեստի գործիչների ստեղծագործական նմուշների ցուցահանդեսը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժասմեն Ասրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |