Ժան Ֆրանսուա Ռենյար
Ժան Ֆրանսուա Ռեյնար (1655-1709), ֆրանսիացի դրամատուրգ։ 1688 թվականից սկսած ստեղծել է ֆարսեր՝ երաժշտությամբ ու պարերով հանդերձ (մեծ մասը գրել է Շ․ Ռ․ Դյոլֆրենիի հետ)։ Ճանաչվել է «Խաղամոլը» (բեմադրվել է 1696, հրատարակվել է 1697) չափածո կատակերգությամբ։ Պչավտոսի սյուժեներով են գրված «Անսպասելի վերադարձը» (բեմադրվել և հրատարակվել է 1700) և «Մենեխմները» (բեմադրվել է 1705, հրատարակվել է 1706) կատակերգությունները։ Ռեյնարի ամենանշանավոր չափածո կատակերգության («Միակ ժառանգը», հրատարակվել է 1708) կենտրոնում խորամանկ և խելացի ծառայի կերպարն է։ Նրա կատակերգությունները, չունենալով Մոլիերին հատուկ փիլիսոփայական խորություն և երգիծական սրություն, հիմնականում զվարճացնող բնույթի են, լի անսպառ զավեշտական հնարամտություններով։ Գրել է «Պրովանսուհին» (հրատարակվել է 1731) ինքնակենսագրական վեպը։
Ժան Ֆրանսուա Ռենյար ֆր.՝ Jean-François Regnard | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1655[1][2][3] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1709[1][5][2][…] (54 տարեկան) |
Վախճանի վայր | Դուրդան, arrondissement of Étampes, Էսոն, Իլ-դը-Ֆրանս |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, դրամատուրգ և գրող ճանապարհորդ |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Jean-François Regnard Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=jean+francois;n=regnard;oc=2 — 1997. — ed. size: 8261991
- ↑ Реньяр Жан Франсуа // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyclopædia Britannica
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |