Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժան Իշխանի Հակոբյան (օգոստոսի 26, 1936(1936-08-26), Ստեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 2, 2021(2021-02-02)[1]), կենսաքիմիկոս, ֆերմենտաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1986)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2015)։

Ժան Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 26, 1936(1936-08-26)
ԾննդավայրՍտեփանավան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 2, 2021(2021-02-02)[1] (84 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1971-1974 թվականներին եղել է Մոսկվայի ԲԳԱ կենսաբանական և բժշկական քիմիայի ինստիտուտի ամինների կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ, 1974-1979 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի տնօրեն, 1979 թվականից՝ մոլեկուլային ֆերմենտաբանության լաբորատորիայի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են մոլային կենսաբանության, ֆերմենտների կենսատեխնոլոգիայի, գործառնության և կառուցվածքի հարցերին։ Առաջինն է նկարագրել ֆերմենտների փոխակերպման երևույթը։ Նրա ղեկավարությամբ վերծանվել է կմախքային մկանների որոշ ֆերմենտների կատալիզային ակտիվ կենտրոնների կառուցվածքը։ Հակոբյանը Հայաստանի միջազգային գիտությունների ֆոնդի խորհրդի նախագահն է (1995 թվականից), Փարիզի միջազգային «Արարատ» ակադեմիայի (1993) և Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (1996 թվականից) ակադեմիկոս։

2015 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Ժան Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։