Ժաննա Հովհաննիսյան

ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի

Ժաննա Իգորի Հովհաննիսյան (նոյեմբերի 22, 1983(1983-11-22), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական թատրոնի ու կինոյի դերասանուհի։

Ժաննա Հովհաննիսյան
Ծնվել էնոյեմբերի 22, 1983(1983-11-22) (40 տարեկան)
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍամարայի մշակույթի և արվեստի պետական ակադեմիա (2005)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ժաննա Հովհաննիսյանը ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 22-ին։ 2005 թվականին ավարտել է Սամարայի մշակույթի և արվեստի պետական ակադեմիայի թատերական ֆակուլտետը՝ թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ[1]։

Մինչև 2010 թվականն աշխատել է «Սամարայի հրապարակ» թատրոնում։ 2010 թվականից աշխատում է Մոսկվայի հայկական թատրոնում (ղեկավար՝ Սլավա Ստեփանյան)[1]։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Հեղինակ Ներկայացում Դեր
Անտոն Չեխով Ճայը Մաշա
Ալեքսեյ Սլապովսկի Ծննդատուն Սաշա
Մարտին ՄակԴոնահ Գանգը Կոննեմարայից Մարտին
Ալեքսանդր Օստրովսկի Հարուստ հարսնացուներ Բելեսովա
Ժան Անույ Կոլոմբա Կոլոմբա
Փիթեր Շեֆեր Մութ պատմություն Քերոլ
Ալեքսեյ Արբուզով Իմ խեղճ Մարատը Լիկա
Ամուսնություն Ֆյոկլա
Մետանոյա Գելմետա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2016 Խավարում դրվագ
2014 Անվերջ ճանապարհ Օլյայի մայր
2013 Հինգերորդ պահակախումբը դրվագ
2013 Հասարակ կյանք գնչուհի
2013 Չափազանց գեղեցիկ Մատիլդա
2013 Վերոնիկա․ փախստականը դրվագ
2012-2013 Ոչ հավասար ամուսնություն Զառա
2012 Քո աշխարհը
2012 Նշանակետին Դաշա
2012 Վերոնիկա։ Կորուսյալ երջանկություն դրվագ
2012 18:55 մայր
2011 Մեր հարևանները 2 Իրինա
2011 Մոսկվա։ Երեք կայարան դրվագ
2011 Կարամել Յուլյա/Լենա
2011 Բժշկուհի Զայցևայի օրագիրը Ալիսա
2010 Մեր հարևանները Իրինա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Оганесян Жанна Игоревна». www.kino-teatr.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.