Ժաննա Հակոբյան (օգոստոսի 23, 1954(1954-08-23), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), գրող, բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ, ՀԳՄ անդամ սկսած 2008 թվականից[1]։

Ժաննա Հակոբյան
Ծնվել էօգոստոսի 23, 1954(1954-08-23) (69 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԱրցախի պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ
Գարեգին Նժդեհ մեդալ
Ժաննա Հակոբյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի Արվեստի ժողովրդական համալսարանը՝ ստանալով դերասանի վկայական։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1986 թվականի մայիսի 16-ին պաշտպանել է գիտական թեզը «Թաթուլ Հուրյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով։ Դասախոսել է Երևանի և Աբովյանի տարբեր բուհերում («Գեղարվեստա-թատերական ինստիտուտ», «Երևան», «Հատիս», «Անանիա Շիրակացի» և Ճարտարագիտական համալսարաններում)[2]։

Գրքեր խմբագրել

Հրատարակել է 33 գիրք, «Սիրո աղոթքներ» (1992), «Վիրավոր անուրջներ» (1995)[3], «Ինձ մի որոնեք» (1998),«Գիսաստղ» (1998), «Նոր դարի մերկ ոգին» (2001)[4], «Արևոտ արցունքներ» (2001)[5], «Սիրո շղթաներ» (2002 թվական)[6], «Սիրո հովիտներ» (2003)[7], «Սեր և պատիժ» (2004)[8], «Մոխրացող վարդի բույրը» (2005)[9], «Մի չափեք ճնշումս» (2006), «Ղարաբաղի ճակատագիրը» (2007), գիրքը 1787-1797 թվականների Ղարաբաղի ժողովրդի պայքարի մասին է թուրքերի և պարսիկների դեմ), «Քեզ տեսնեի ժամանակին» (2007), «Փլուզված սիրո հովիտները» (2008), «Կարոտացավ» (2009), «Արյան հիշողություն» (2009), «Գրչով և զենքով» (2010), «Դատապարտված մենություն» (2010), «Արյան վրեժ» (2011), «Երջանկության դեղատոմսը» (2012)[10], «Օտար երազներ» (2014 թվական)։ Հեղինակ է նաև բանասիրական, գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին է նվիրված «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպը (2015)։ 2015 թվականին հրատարակել է նաև «Հուշեր և աֆորիզմներ»-ը և «Ուր է սիրո հրեշտակս» վեպը։ 2016 թվականին տպագրվեց «Չսպիացող հոգիների ցավը» վեպը։ 2017 թվականին տպագրվեց «Ապրիլյան հերոսամարտ» վիպակը` որը նվիրել է Շուշիի ազատագրման 25-ամյակին:2018 թվականին տպագրվեց «Հայի գենը» վեպը։ 2019 թվականին տպագրվեց «Երազներիս խորանում» բանաստեղծական ժողովածուն:2020-ին տպագրվեց «Փրկօղակ» խորագրով վեպը։ 2021 թվականին տպագրվեց «Կյանքը թունելի միջով» վերնագրով վիպակը։2021թվականին տպագրվեց <Արծիվները դավադիր թակարդում> վիպակը։2022թ. տպագրվեց .ՙՀայրենիքը՝ փշրված հայելի՚ վեպը։

Պարգևներ խմբագրել

  • 2011 թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման։
  • 2014 թ. արժանացել է ԲՀԳ միջազգային ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» մեդալի։
  • 2014 թ. հայրենասիրական աշխատանքներ լուսաբանելու համար արժանացել է ԼՂՀ ԱԿԱՀ միության «Հայրենիք և հավատ» ոսկե մեդալի։
  • 2015 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի անվանակարգում դիպլոմի «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» գրքի համար։
  • 2016 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 2-րդ գրական մրցանակի «Չսպիացած հոգիների ցավը» գրքի համար։
  • 2016 թ. արժանացել է ՀՀ Պն «Գարեգին Նժդեհ» շքանշանի։
  • 2016 թ. արժանացել է ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալի` հայրենանպաստ գործունեության համար։
  • 2017 թ արժանացել է ՀՀ Պն «Մարշալ Օհանյան» հուշամեդալի։
  • 2018 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության «Արձակ»-ի գծով 3-րդ գրական մրցանակի «Ապրիլյան հերոսամարտ» գրքի համար։
  • 2019 թ.արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության գրական մրցանակի «Հայի գենը» վեպի համար։
  • 2020 թ. արժանացել է ՀԳՄ և ՀՀ ՊՆ համատեղ մրցանակաբաշխության Արձակի անվանակարգում 1-ին մրցանակի «Ճակատագրով դատապարտվածները» վեպի համար։
  • 2021թ.«Փրկօղակ» խորագրով գիրքը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի
  • 2023թ.ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի մրցանակ <Հայրենիքը փշրված հայելի> գրքի համար։

Երկեր խմբագրել

  • Գրչով և զենքով (Թաթուլ Հուրյանի կյանքը և գործունեությունը), գիտական մենագրություն, Եր., 2010։
  • Արյան հիշողություն, վեպ, Եր., 2009։
  • Փլուզված սիրո հովիտներ, վեպ, Եր., 2008։
  • Ղարաբաղի ճակատագիրը, (պատմավեպ), Եր., 2007։
  • Սիրո աղոթքներ, (բանաստեղծություններ), Եր., 1992[11]:

Այլ ստեղծագործություններ խմբագրել

<Ժաննա Հակոբյանի «Սիրո աղոթքներ», «Վիրավոր անուրջներ», «Գիսաստղ», «Ինձ մի որոնեք», «Նոր դարի մերկ ուղին», «Քեզ տեսնեի ժամանակին», «Մի չափեք ճնշումս», <Երազներիս խորանում> բանաստեղծական ժողովածուների և 23 վեպերի հեղինակ է։ Ունի գրած նաև՝ մենագրություն, որը կոչվում է «Գրչով և զենքով»/Թաթուլ Հուրյանի կյանքի ու ստեղծագործությա մասին է։ «Փլուզված սիրո հովիտներ» և «Կարոտացավ» վեպերից առանձին օրինակներ ձեռք են բերել միջազգային համալսարանների գրադարանները (Լոնդոն. Ստոկհոլմ, Տորոնտո, Մասաչուսեթսի) :Նրա բանաստեղծություններից մի շարք ամերիկահայ թարգմանչուհի Դայանա Տեր-Հովհաննիսյանը թարգմանել է անգլերեն, որոնք 2005 թվականին տեղ են գտել «Հայ կանանց պոեզիան դարերի ընթացքում» հատընտիրում (Բոստոն)։

Գրականություն խմբագրել

  • Ալբերտ Փարսադանյան, «Գիտելիքների շտեմարան», 2007 թ, 5-րդ հատոր, էջ 297
  • Հայուհիներ, հանրագիտարան, 2011 թ., 1 հատոր, էջ 570
  • Արդի հայ գրականության ժողովածու (ալմանախ).2006 թվական, էջ 156
  • Հենրի Առուշանյան, 2017 թ., 96 էջ, «Գրողի դիմանկարը» (մենագրություն Ժ. Հակոբյանի մասին),
  • Հայ երգիծանքի հանրագիտարան, 2018 թ., էջ 152-153
  • Հուշարձան մայրերուն, 2019 թ., էջ 325-326

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԺԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «AV Production - Ժաննա Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  3. Հակոբյան, Ժաննա Նիկոլայի (1995). Վիրավոր անուրջներ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550008928.
  4. Հակոբյան, Ժաննա Նիկոլայի (2001). Նոր դարի մերկ ոգին։ Բանաստեղծություններ. Ա. հ. ISBN 9789993040224.
  5. Հակոբյան, Ժաննա Նիկոլայի (2001). Արեւոտ արցունքներ։ Վիպակ. Զորավիգ. ISBN 9785807907844.
  6. Հակոբյան, Ժաննա Նիկոլայի (2002). Սիրո շղթաներ։ Վեպ. Հեղ. հրատ. ISBN 9789993040293.
  7. Հակոբյան, Ժաննա (2003). Սիրո հովիտներ։ Վիպակ. Մշակույթի հայկ. ֆոնդ. ISBN 9789993081579.
  8. Հակոբյան, Ժաննա (2004). Սեր եւ պատիժ։ Վիպակ. Ա. հ. ISBN 9789993041818.
  9. Հակոբյան, Ժաննա (2005). Մոխրացող վարդի բույրը։ վիպակ. Ա. հ. ISBN 9789993043447.
  10. Հակոբյան, Ժաննա (2012). Երջանկության դեղատոմսը։ վեպ. Heghinakayin hratarakutʻyun. ISBN 9789939003818.
  11. Հակոբյան, Ժաննա Նիկոլայի (1992). Սիրո աղոթքներ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550007471.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Հակոբյան» հոդվածին։