Ժանետ Կագամե

Ռուանդայի առաջին տիկին

Ժանետ Նյիրամոնգի Կագամե (Ժանետ Նյիրամոնգի[1], Jeannette Nyiramongi, օգոստոսի 10, 1962(1962-08-10), Kingdom of Burundi), Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի կինը։ Ռուանդայի Առաջին տիկին է դարձել, երբ 2000 թվականին ամուսինը ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Զույգն ունի չորս երեխա` Իվան, Անգե, Յան և Բրայան[1][2]։ Կագամեն Imbuto հիմնադրամի հիմնադիր-նախագահն է, հասարակական կազմակերպություն, որի առաքելությունն է աջակցել առողջ, կրթված և բարեկեցիկ հասարակության զարգացմանը։

Ժանետ Կագամե
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 10, 1962(1962-08-10) (61 տարեկան)
Ծննդավայր Kingdom of Burundi
Քաղաքացիություն  Ռուանդա
Ամուսին Փոլ Կագամե
Զավակներ Անգե Կագամե

Կենսագրություն խմբագրել

Ջանեթը ծնվել է 1962 թվականին Բուրունդիում, տուտսի ծնողների ընտանիքում։ Ունեցել է 7 քույր-եղբայր։ Հայրը Բուժումբուրայի միջազգային օդանավակայանում ռեստորան է ունեցել։ 1983 թվականին Ժանետը մեկնել է Նայրոբի (Քենիա) սովորելու, նախքան ֆրանսիական Spie Batignolles շինարարական ընկերությունում աշխատելը։ 1988 թվականին հանդիպել է Փոլ Կագամեին, ով Ուգանդայում զինվորական հետախուզության ղեկավարն էր։ Հաջորդ տարի զույգն ամուսնացել է։ 1990 թվականին Ռուանդայի հայրենասիրական միությունը հարձակման է ենթարկել Ռուանդայի նախագահ Ժուվենալ Հաբիարիմանայի ռեժիմին։ Ժանետն այդ ժամանակ գտնվում էր Բելգիայում[3]։

Ակտիվիզմ խմբագրել

1994 թվականին Ռուանդայի ցեղասպանությունից հետո Ժանետը վերադառնում է իր հայրենի Ռուանդա[2] և իրեն նվիրում Ռուանդայի խոցելի բնակչության, հատկապես այրիների, որբերի և աղքատ ընտանիքների ապրելակերպի բարելավմանը։ 2001 թվականի մայիսին Կիգալիում կազմակերպում է Աֆրիկյան մայրցամաքի առաջին տիկնանց գագաթնաժողովը` նվիրված երեխաների և ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի կանխարգելմանը[2]։ Գագաթնաժողովի արդյունքում ստեղծվում է PACFA-ն (Ընտանիքի պաշտպանություն և խնամք ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ից)[2]։ Այդ նախաձեռնությունը հիմնականում կենտրոնացած է ՄԻԱՎ-ի կանխարգելման և ողջ ընտանիքի հոգատար վերաբերմունքի մոտեցման վրա։ 2002 թվականին Կագամեն հիմնադրում է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Աֆրիկայի առաջին տիկնանց կազմակերպությունը (OAFLA) և 2004-2006 թթ. նախագահել է այն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «His Excellency Paul Kagame, President of the Republic of Rwanda». paulkagame.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին. «Paul Kagame is married to Jeannette Nyiramongi and they have four children.»
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Speaker Biographie:». Global Leaders Forum. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Jeannette Kagamé, première dame à part