Ժայռային փոքր սիտեղ (լատին․՝ Sitta neumayer), սիտեղների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Ժայռային փոքր սիտեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սիտեղներ
Ցեղ Ժայռային սիտեղներ
Տեսակ Ժայռային մեծ սիտեղ
Լատիներեն անվանում
Sitta neumayer
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 589701
EOL 1051068

Sitta neumayer syriaca

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 13, 5-14, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 23-25 սմ, կենդանի զանգվածը՝ 24-27 գ։ Մարմինը վերևից և պոչը կապտամոխրագույն են, ներքևից՝ սպիտակ, ներքնապոչը՝ բաց նարնջագույն։ Կտուցը բարակ է, սև, հիմքում՝ բաց գույնի։ Կտուցի հիմքից դեպի ծոծրակն է ձգվում սև, համաչափ լայնությամբ ակնաշերտը։

Կենսակերպ խմբագրել

Բնակվում է ժայռոտ սարալանջերին, ձորերում, ձմռանը՝ ծառերի վրա։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, պտուղներով։ Աղմկոտ է, շարժունակ և ամրակազմ։ Երգը նման է սուլոցների։ Ժայռերի, թփերի արանքում ցատկոտում է ընդհատ-ընդհատ ոստյուններով։ Հաճախ կտրուկ թափ է տալիս թևերն ու շարժում պոչը։

Բնադրում խմբագրել

Հարսանեկան խաղերն սկսվում են փետրվարի կեսից մայիս-հունիս։ Բնադրազույգերը մշտական են։ Բույնը կառուցում է հիմնականում արուն՝ 15-18 օրվա ընթացքում (էգը ժամանակ առ ժամանակ շինանյութ է մատակարարում)։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ ժայռերի պատերին։ Բույնը կլորավուն է (կավե պուլիկի վզիկի նմանվող թռիչքային անցքով), ծեփում է կավից (որը շաղախում է թքով), օգտագործում գունավոր բզեզների և այլ միջատների մնացորդներ, արտաքին մասը պատում մեծ թրթուրների (որոնց ճզմում է կտուցով) լորձով։ Ցամքարը բաղկացած է մանր կրծողների մազերից։ Ապրիլի սկզբին բնում հայտնվում են առաջին ձվերը։

Դնում է 21 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրադարչնագույն վրձնախազերով 5-10 ձու։ Թխսակալում է էգը՝ 15-18 օր։ 25 օրական ձագերը դուրս են գալիս բնից, սակայն կատարյալ թռիչքի ունակություն ձեռք են բերում ևս 24-25 օր ծնողների հսկողության տակ մնալուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային փոքր սիտեղ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժայռային փոքր սիտեղ» հոդվածին։