Ժամանակի թունել (թանգարան)

Ժամանակի թունել (անգլ.՝ The Time Tunnel), Մալայզիայի առաջին հուշանմուշների թանգարանը[2]։ Այն գտնվում է Բրինչանգ նահանգում և համարվում է Քեմերոն Հայլենդս բարձրլեռնային հանգստավայրի գլխավոր տեսարժան վայրը (մոտավորապես 90 կմ (56 մղոն Իպոհ քաղաքից կամ Կուալա Լումպուրից 200 կմ (120 մղոն)[3]։

Ժամանակի թունել
Տեսակթանգարան
Երկիր Մալայզիա[1]
ՏեղագրությունԲրինչանգ
Հիմնադրվել էհունվար 2007
Կայքtimetunnel.cameronhighlands.com
Քարտեզ
Քարտեզ

Համալիրը եզակի է Մալայզիայի թերակղզում, քանի որ այնտեղ հավաքած ցուցանմուշներն ու հուշաթղթերը հիշեցնում են Մալայզիայում մինչպատերզամյան տարիներին ապրած կյանքը։ Ցուցահանդեսը բացվել է 2007 թվականի հունվարին և անընդհատ թարմացվում է։ Թանգարանը գտնվում է Կոկ Լիմ Ստրովբերր Ֆարմի նկուղային հարկում։ Երկհարկանի շինությունն ունի 80 մ երկարությամբ միջանցք։ Այստեղ ներկայացված են 4000 իր և լուսանկար, որոնք ներկայացված են 14000 քառակուսի մետր տարածք ունեցող 8 պատկերասրահում։

Թանգարան կարող են հասնել միայն մեքենայով կամ հասարակական տրանպորտով։ Այն գտնվում է Բրինչանգ քաղաքից 2 կմ և Տանահ Ռաթայի 7 կմ հեռու։ Թանգարանը բաց է ամեն օր, տեղական ժամանակով ժամը 8:30-ից մինչև 18:00[4]։ Թույլատրվում է նկարահանումներ կատարել։

Հավաքածուի հիմական ցուցանմուշներ խմբագրել

Հնաբնակների սրահ խմբագրել

Այս գոտին ներառում է տեղական առողջարանային բնակիչների կենսակերպը։ Նրանց գործիքները, իրերը և ապրանքները ցուցադրված են հատակին և պատերին։

Վարսավիրանոց խմբագրել

Այս բաժինը հագեցված է վարսահարդարման աթոռով, ցուցանակով, հայելիներով, սուր ածելիներով, պիգմենտներով, մկրատներով, մազերի լաքերով, սափրվելու պարագաներով, վարսահարդարիչներով, մկրատով, վարսափաթթուկներով։ Պատերին կախված են պաստառներ, որոնք մի ժամանակ գովազդել են վարսահարդարման արվեստը։ Այս խանութի հատուկ ցուցահանդեսը վարսահարդարման աթոռ է, որն ավելի քան 50 տարեկան է։

Մանկական անկյուն խմբագրել

Այս անկյունը հագեցած է գրատախտակներով, դպրոցական հագուստով, կահույքով, հաշվիչ սարքերով, խաղալիքների լայն ընտրությամբ։ Մոտակայքում գրասենյակ կա, որտեղ ներկայացված են այնպիսի հուշանվերներ, ինչպիսիք են` գրիչներ, ռետիններ, սրիչներ, չափերիզներ, դասագրքեր, դպրոցական նշաններ[5]։

Սրճարան խմբագրել

Այն նման է «Քփի Թայմ» հին խորտկարանին և ներկայացված են փայտե աթոռներ, սեղաններ, հայելիներ, ժամացույցներ, մեխանիկական օդափոխիչներ, մոխրամաններ, լուցկու տուփեր, հաշվիչներ, ուտելիքի համար նախատեսված փայտիկներ, ծղոտներ, բացվող թքամաններ,սուրճի բաժակներ, սառույցի ջարդիչներ և ոչ ալկոհոլային խմիչքների հավաքածու։ Այստեղ խմիչք չի վաճառվում։ ↵

Հավաքածուներ և հուշանմուշներ խմբագրել

Ցանկի իրերն անվերջ կարելի է թվել և ներառում է հավաքածու՝ հին թղթադրամների և մետաղադրամների տեսքով, դրոշմներ, ծրարներ, գրքեր, Ժամացույցներ, անալոգային հեռախոսներ, մանկական շշեր, ռադիոընդունիչներ, մոնոխրոմ հեռուստացույցներ, մեխանիկական օդափոխիչներ, կարի մեքենաներ, շերտավարագույրներ, հաշվիչներ, փայտե էկրաններ, նկարների շրջանակներ, տեսախցիկներ, բաժակներ, ամսագրեր, թերթեր, պատեֆոններ, գրամոֆոններ, բացիկներ, նվագարկիչներ, պաստառներ, լուսամփոփներ, կշեռքներ, պատի կերամիկական սալիկներ, քարտեր, ուղեբեռների օրացույցներ, մոխրամաններ, լուցկու տուփ, մոտոցիկլ, հեծանիվ, եռանիվ հեծանիվ, նամականիշեր, նամակներ, դրոշներ, չհրկիզվող պահարաններ, նավթի լամպեր, նկարներ, հեռախոսային քարտեր, զավեշտալի գրքեր, արդուկներ, երաժշտական գործիքներ, թղթե հովանոցներ, գլխարկներ, շապիկներ, գրանցամատյաններ, շշի փականներ, թղթե տոպրակներ, սպորտային կախիչներ, արծաթափայլ և ոսկերչական իրեր։ «Մենք մտադիր ենք 2016 թվականի վերջին կրկնապատկել մեր իրերի քանակը», - ասում է դասախոս Սի Քոկ Շանը։ «Հակառակ դեպքում, մենք պարզապես ետ կմնանք»։

Ջիմ Թոմսոնի անկյուն խմբագրել

Այն գտնվում է թանգարանի մեջտտեղւմ և զբաղեցնում է 50 քառակուսի ֆունտ տարածք։ Հավաքածուի հիմնական մասը Ջիմ Թոմսոնի հուշերն են Կամերոն Հայլենդսի՝ 1967 թվականի մարտի 24 անհետացման մասին։

Խոհանոցային միավորում խմբագրել

Տարածքի երկորրդային մակերևույթին տեղակայված է խոհանոցային միավորումը։ Սա մի վայր է, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել։ Զարմանալի տեսքով դարակներում հավաքված են գազօջախներ, կաթսաներ, ճենապակյա տարաներ, չիլի փոշի, ափսեներ, սպասք, փայտ, մսի սառնարան, վառարան, մսաղացներ, շերեփներ, թերմոսներ, սննդամթերքի տարաներ։

Լրացուցիչ ծառայություններ խմբագրել

Թանգարանում սրճարան կա, որտեղ մատուցում են արևելյան և տեղական ուտեստներ:Այն բաց է ամեն օր՝ տեղական ժամանակով ժամը 9:00-18:00։

Կարևոր փաստ խմբագրել

Թանգարան են այցելել Միսս Հոնկոնգ Չեունգ Եդելվեյսը, առաջին և երկորորդ վիցե-միսս Սքայ Չանը և Մա Սիան ՝ իրենց՝ 2008 թվականին Մալազիա այցելության ժամանակ։ Այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ։ Նրանց բարեգործական շրջագայությունը կազմակերպել էր Հոնկոնգի հեռուստատեսությունը, Մալազիայի տուրիստական գործակաությունը, նաև Hong Thai Travel Services տուրիստական ընկերությունը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Time Tunnel Museum, Cameron Highlands». www.cameronhighlandsinfo.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «Time Tunnel». www.cameronhighland.net. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. «Time Tunnel Museum | The Cameron Highland». thecameronhighland.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «Day 3: Time Tunnel Museum, Cameron Highlands». Prune+Nurture – Singapore Parenting Blog. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.