Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան

Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան (հանգըլ: 임시수도기념관; հանջա: 臨時首都記念館), թանգարան է Հարավային Կորեայի Բուսան քաղաքում։ Շինությունը օգտագործվել է Հարավային Կորեայի նախագահի` Լի Սին Մանի կողմից, երբ Բուսանը Հարավային Կորեայի մայրաքաղաքն էր Կորեական պատերազմի ժամանակ[1]։

Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հարավային Կորեա
ՏեղագրությունBumin-dong?
Հիմնադրվել է1984
Կայքmonument.busan.go.kr/main/main.jsp
Քարտեզ
Քարտեզ
Մայրաքաղաքի հիշատակի սրահ

Թանգարանն ի սկզբանե օգտագործվել է որպես Գյոննամամ նահանգի նահանգապետի պաշտոնական նստավայր՝ 1926 թվականի օգոստոսի 10-ին դրա ավարտից ի վեր։ 3 տարով Բուսանը Կորեայի ժամանակավոր մայրաքաղաքն էր` Կորեական պատերազմի ժամանակ։ Այս ժամանակահատվածում շինությունը օգտագործվում էր որպես նախագահի նստավայր։

1984 թվականին այս շինությունը դարձել է Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարան և ցուցադրել է նկարներ և այլ ցուցանմուշներ Կորեական պատերազմից։

Այս շինությունը վերանորոգվել է 2000 թվականի ապրիլից մինչև 2001 թվականի նոյեմբեր` դրանից հետո ստանանալով ներկայիս տեսքը։ Վերանորոգման ժամանակ ավելացվել է Լուսանկարչական պատկերասրահ բաժինը։ Պատկերասրահում կա Կորեական պատերազմի լուսանկարների հավաքածու։

Ժամանակավոր մայրաքաղաքի հիշատակի թանգարանը Բուսանի Մետրոպոլիտեն քաղաքի թիվ 53-րդ Նախագծված ցուցանմուշն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Come to Busan to experience Korean War-era provisional government». The Hankyoreh. 2017 թ․ հունիսի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.