Ժամանակակից արվեստի թանգարան (Լիոն)

Լիոնի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art contemporain de Lyon, կրճատ՝ MAC), թանգարան Ֆրանսիայում՝ Լիոնում, նվիրված ժամանակակից արվեստին։

Ժամանակակից արվեստի թանգարան
General view - Parc de la Tête d'Or - DSC05248.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[1]
ՏեղագրությունԼիոն և 6th arrondissement of Lyon?
Հասցե69006
Հիմնադրված է1984
Այցելուներ66 470 մարդ, 35 012 մարդ (2003)[2], 131 520 մարդ (2015)[2], 126 835 մարդ (2010)[2], 147 030 մարդ (2013)[2], 226 442 մարդ (2008)[2], 64 632 մարդ (2004)[2], 135 000 մարդ (2016)[2], 116 534 մարդ (2001)[2], 114 596 մարդ (2009)[2], 44 030 մարդ (2002)[2], 66 470 մարդ (2006)[2], 42 741 մարդ (2007)[2], 85 065 մարդ (2014)[2], 123 032 մարդ (2012)[2], 146 087 մարդ (2005)[2], 111 896 մարդ (2017)[2], 147 759 մարդ (2011)[2], 72 312 մարդ (2018)[2] և 100 722 մարդ (2019)[2]
Կայքmac-lyon.com

Թանգարանը գտնվում է Լիոնի 6-րդ շրջանի Տետ դ՚Օր այգուց ոչ հեռու և զբաղեցնում է Շառլ Մեյսոնի նախագծով կառուցված, հետագայում ճարտարապետ Ռենցո Պիանոյի կողմից վերանորոգված Լիոնի նախկին արքունիքում։

1996 թվականին Լիոնի ժամանակակից արվեստի թանգարանի շենքում տեղի ունեցավ Մեծն յոթնյակի 22-րդ գագաթնաժողովի միջոցառումը։

Պատմություն և գործունեությունԽմբագրել

Թանգարանի կառուցման որոշումը ընդունվել է 1983 թվականին, 1984 թվականին այն բացվեց և գտնվում էր Լիոնի գեղարվեստի թանգարանի շենքում, սկզբում անվանվել էր Սեն-Պերի ժամանակակից արվեստի թանգարան (Saint-Pierre art contemporain musée): 1988 թվականին Ֆրանսիայի թանգարանների վարչության կողմից այն պաշտոնապես ստացել է ժամանակակից արվեստի թանգարանի կարգավիճակ[3]։ 1995 թվականին թանգարանը տեղափոխվել է Լիոնի 6-րդ շրջանի ներկայիս շենք, և հանդիսավոր բացվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին, երկու ամսվա ընթացքում թանգարանն ունեցավ 130 000 այցելու[4]։

Այցելուների թիվը ըստ տարիների՝ 66 470 մարդ (2006), 42 741 (2007), 198 248 (2009), 129 681 մարդ (2010), 149 269 մարդ (2011), 124 629 մարդ (2012)։

Թանգարանի շենքը ունի երկու կողմից մուտք և 2700 քառ. մ ցուցասրահ։ Թանգարանի գոյության տարիներին տեղի է ուեցել ավելի քան 100 ցուցահանդես[4]։ 1984 թվականի առաջին ցուցադրությունը նվիրված էր Ժորժ Աադիլոնի աշխատանքներին։

Մի քանի ցուցադրություններԽմբագրել

  • 2003 թվական — Կիմսուջա։ Conditions of humanity, conditions d'humanité.
  • 2005 թվական — Էնդի Ուորհոլ l'œuvre ultime (հետահայաց).
  • 2007 թվական — Վուրմ Էրվին (հետահայաց).
  • 2008 թվական — Քեյթ Հարինգ (հետահայաց).
  • 2010 թվական — Բեն (հետահայաց), Նաուման Բրյուս (անհատական); Trisha Brown (անձնական); Olivier Mosset (անհատական).
  • 2011 թվական — Պասկալ Տայու (անձնական); 11e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2012 թվական — Ռոբերտ Կոմբաս (անհատական).
  • 2014 թվական — Imagine Brazil; Motopoétique (խմբային ցուցադրություն, կազմակերպված Պոլ Արդենի կողմից).
  • 2015 թվական — Rétrospective Erró; Open Sea.
  • 2016 թվական — Յոկո Օնո- Lumière de L'aube.
  • 2017 թվական — Wall Drawings, Icônes urbaines; Los Angeles, une fiction; 14e Biennale d'art contemporain de Lyon.
  • 2019 թվական — Pardo é Papel, Maxwell Alexandre; 15e Biennale d'art contemporain de Lyon.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. Mairie de Lyon (2004)։ Zoom rive gauche — Lire la ville en creux et en relief — Lieux, sites et acteurs du patrimoine։ Mission site historique de la ville de Lyon։ էջ 34 
  4. 4,0 4,1 «6eme arrondissement > Sorties et loisirs > Musées > Musée d'Art Contemporain»։ Lyon։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-18-ին։ Վերցված է հունիսի 12, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել