Ժամանակակից արվեստը Եգիպտոսում

Ժամանակակից արվեստը Եգիպտոսում, պատկերային արվեստ՝ ներառյալ ինստալյացիան, տեսահոլովակները, նկարները, քանդակները եգիպտական գեղարվեստական աշխարհի շրջանակներում։ Երկրի ժամանակակից գեղարվեստական կյանքը կենտրոնացած է Կահիրեում և Ալեքսանդրիայում՝ արագ զարգանալով արվեստագետների համար մասնագիտացված տարածքների ի հայտ գալու հետ և հասարակության կողմից և արտերկրում նրա աջակցությամբ։ Եգիպտական շատ նկարիչներն իրենց երկրում օգտագործում են ժամանակակից գեղարվեստական միջավայրը՝ որպես համաշխարհային արվեստի ցնցող հարթակ։

Պատմությունը խմբագրել

1920-1956 թվականները Եգիպտոսում դարձավ ժամանակակից արվեստի դարաշրջանը։ 20-րդ դարի առաջին կեսին եգիպտացի մտավորականների մեծամասնությունը կրթություն ստացավ արտասահմանյան դպրոցներում, որոնք տեղակայված էին Եգիպտոսում կամ արտասահմանում (հիմնականում Եվրոպայում), այդ կերպ սեփական ստեղծագործություններում ձևավորվեց եվրոպական ավանդույթների կողմնորոշում։ Չնայած իսլամական արգելքների հետ կապված խնդիրներին, որոնք Եգիպտոսում դանդաղեցնում էին ժամանակակից արվեստի տարածումը, այն, այնուամենայնիվ, կենտրոնացած էր ազգային բնագավառի վրա։ Պատմության, ավանդույթների, ազգային մշակույթի շնորհիվ ժամանակակից նկարիչները հայտնվեցին հիմնականում Կահիրեում, Ալեքսանդրիայում[1]։ Հենց այդ տասնամյակներում 1908 թվականին արքայազն Յուսեֆ Կամելի գեղարվեստական դպրոցում հաստատվեց եգիպտական արվեստը[2]։ Այդ ժամանակաշրջանի առաջատար նկարիչներն էին Մուհամեդ Նագին, Մահմուդ Մուխտարը, Ռամի Ասաադան և Ռագիբա Այադան[3]։

Նասերիզմի դարաշրջանում եգիպտական արվեստի վրա մի շարք պատմական իրադարձություններ ազդեցին։ Դրանիցի առաջինը այն է, որ վրա 1948 թվականին ստեղծվեց Իսրայելը, որից հետո հետևեց ընթանում դրա Եգիպտոսի պատերազմը, ինչը եգիպտացի նկարիչների համար դարձավ ոգեշնչման աղբյուր։ Նախագահ Գամալ Աբդել Նասերի իշխանության գալը երկրում նույնպես կարևոր դեր ունեցավ Եգիպտոսում ժամանակակից արվեստի աշխարհը վերափոխելու գործում։ Այս իրադարձությունների առաջին հետևանքը Արևմուտքի հետ հարաբերությունների դադարն էր եգիպտական շատ արվեստագետների համար, որի պատճառը հրեական պետությանը արևմուտքի աջակցությունն էր։ Այդ կերպ պաղեստինցիների պայքարը մեծ ազդեցություն ունեցավ եգիպտական արվեստի թեմայի վրա։ Նասերի իշխանության գալը նպաստեց նրան, որ եգիպտական ժամանակակից նկարիչները սկսեցին իրենց գործով արտահայտել պան-արաբիզմի ծրագիրները, որը փորձում էր իրականացնել երկրի նոր ղեկավարը։ Այդ դարաշրջանի գլխավոր թեման դարձավ արաբական միասնությունը, բայց ոչ թե պաղեստինյան հարցի պատճառով, այլ արաբական աշխարհում ժամանակակից արվեստի զարգացման պատճառով։ Այդ կերպ արևմտյան ազդեցության վրա նախկին կողմնորոշման ուշադրությունը վերափոխեց արաբական ընդհանուր մշակույթի վրա[1]։ Նասերիզմի շրջանի առաջատար նկարիչներն են Աբդել Հադի Էլ Գազարան, Ինջի Էֆլաթուն և Կամիլլ Աման։

1970 թվականին նախագահ Անվար Սադաթու՝ երկրի իշխանության անցնելը նասերիստների ձախ թևին հակադրելու համար, որոնք թույլ տվեցին իսլամիզմի վերադարձը Եգիպտոս[4],, նաև նպաստեց իսլամական դրդապատճառների առաջացմանը եգիպտական ժամանակակից նկարիչների գործերում, որոնք հաճախ սկսեցին դրսևորել սոցիալական կամ քաղաքական ասպեկտները։ Այն հասնում էր գագաթնակետին գեղագրության և իսլամական պատմական իրադարձություններն արտացոլող գործերի օգտագործման հաշվին։ Այնուամենայնիվ, արվեստում իսլամացումը նպաստեց դրանում պան-արաբիզմի գաղափարների ամրապնդմանը[5]։

1998 թվականին Կահիրեում բացվեց Տաունհաուսի պատկերասրահը, որը նշանավորեց եգիպտական ժամանակակից արվեստում նոր դարաշրջանի սկիզբը՝ առավել մեծ ժողովրդավարացման և ցանկացած լսարանի բաց լինելու ուղղությամբ։ Հայտնվեցին արվեստի նոր ձևեր, ինչպիսիք են տեսաֆիլմերը կամ ինստալայցիաները, երկրում` հիմնականում Կահիրեում և Ալեքսանդրիայում սկսեցին տարածվել բաց և ազատ արվեստի տարածքները։ Սկայան եգիպտական ժամանակակից արվեստը շարունակում էր բախվել կառավարության գրաքննության, պաշտոնական աղբյուրներից ֆինանսավորման բացակայության և երկրում անցկացվող ցուցահանդեսների վրա օտարերկրյացի հսկիչների ազդեցության հետ[6]։

2011 թվականի եգիպտական հեղափոխությունը և նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի անկումը նոր դարաշրջան տվեցին եգիպտական արվեստում՝ արտացոլելով նոր հասարակական և քաղաքական միջավայր[7]։ Հեղափոխության իրադարձությունների հենց սկզբից նկարիչները նշանակալի դեր խաղացին բողոքների մեջ։ Բացի այդ, մշակվեցին Եգիպտոսի համար նոր արվեստի շատ ժանրեր, ինչպիսիք են փողոցային արվեստը, ներառյալ վայելչագրությունը[8]։ Նկարիչները օգտագործում էին իրենց արվեստը, որպեսզի փաստաթղթավորեին և արտացոլեին հեղափոխության էությունը։ Նրանք իրենց աշխատանքը տարածեցին նաև ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Engelstad, Svein. «Historical Themes in Modern Egyptian Art» (PDF). Oslo University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. [1]
  3. «Contemporary Art». Al Masar Gallery. 2016 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. en arabe Anwar al-Sādāt. «Encyclopédie Larousse en ligne - Anouar el- Sadate en arabe Anwar al-Sādāt». Larousse.fr. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «Contemporary Art». Al Masar Gallery. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Rocha, Sean. «Vision of Cairo». Travel and Leisure. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. Smith, Amelia. «Revolution Graffiti: Street Art of the new Egypt». Middle East Monitor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. Parshley, Lois For Egypt's Graffiti Artists Revolution Brings Inspiration and Uncertainty(անգլ.) // The Atlantic : magazine.
  9. Kholeif, Omar. «The Social Impulse: Politics, Meida and Art After the Arab Uprisings». Art & education. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Amirsadeghi Hossein, Mikdadi Salwa, Shabout Nada, New Vision: Arab Contemporary Art in the 21st Century, Thames and Hudson, 2009.
  • Boraie Sherif, ed. Wall Talk: Graffiti of the Egyptian Revolution, Zeitouna, 2012.
  • Eigner Saeb, Art of the Middle East: Modern and Contemporary Art of the Arab World and Iran, Merrell Publishers Ltd, 2010.
  • Farjam Lisa, Unveiled: New Art from the Middle East, Booth-Clibborn Editions, 2009.
  • Grondahl Mia, Revolution Graffiti. Street Art of the New Egypt, Thames & Hudson, 2013.
  • Shabout Nada, Modern Arab Art: Formation of Arab Aesthetics, University Press of Florida, 2007.
  • Sloman Paul, Contemporary Art in the Middle East: Artworld, Black Dog Publishing, 2009.