Թիմուր Ժամալետդինով
Թիմուր Աբդուրաշիտովիչ Ժամալետդինով (մայիսի 21, 1997[1], Մոսկվա, Ռուսաստան[2]), ռուս ֆուտբոլիստ, Լեհաստանի «Լեխ» ակումբի հարձակվող, ուր վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է ԲԿՄԱ-ից։
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 21, 1997[1] (27 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան[2] | ||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԲԿՄԱ
խմբագրելՄոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 2014/15 մրցաշրջանի սկզբում սկսել է պարբերաար հանդես գալ ԲԿՄԱ-ի երկրորդ կազմում։ Հաջորդ մրցաշրջանում նա խփել է 10 գոլ «բանակայինների» երկրորդ կազմում։
2016/17 մրցաշրջանում սկսել է մասնակցել գլխավոր թիմի մարզումներին և խաղերին։ ԲԿՄԱ-ի կազմում նրա նորամուտը Ռուսաստանի առաջնությունում կայացել է 2017 թվականի ապրիլի 9-ին «Կրասնոդարի» դեմ խաղում, որի 89-րդ րոպեին փոխարինել է Ալեքսեյ Իոնովին[4]։
2017/18 մրցաշրջանում «Ամկարի» դեմ արտագնա խաղում (1:0) խփել է իր առաջին գոլը ԲԿՄԱ-ի կազմում։ 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջնի տուրում խփել է «Բենֆիկայի» դեմ խաղի հաղթական գոլը (2:1)[5]։ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին «Ուֆայի» դեմ արտագնա խաղում ձևակերպել է առաջին դուբլը չափահասների մակարդակում և օգնել է իր թիմին հաղթել 3:0 հաշվով։
«Լեխ»
խմբագրել2019 թվականի հունվարին ԲԿՄԱ-ն պայմանավորվել է լեհական «Լեխի» հետ, որ ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես գա այդ ակումբում[6]։ Ակումբում իր նորամուտը կատարել է Դոնեցկի «Շախտյորի» դեմ տնային խաղում (0:3)[7]։ Լեհաստանի առաջնությունում նորամուտը կատարել է փետրվարի 8-ին «Զագլեմբի» դեմ տնային խաղում (1:2)՝ դուրս գալով փոխարինման հանդիպման 86-րդ րոպեին[8]։
Մարտի 20-ին Լեհաստանի առաջնության փլեյ-օֆֆի՝ [«[Յագելոնիա ՖԱ|Յագելոնիայի]]» դեմ խաղում (3:3) խփել է նորամուտային գոլը թիմի կազմում։ «Լեգիայի» դեմ հաջորդ խաղում (1:0) առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում։ Խաղից հետո՝ մարզումների ժամանակ, ստացել է սրունքաթաթի վնասվածք, ինչի պատճառով բաց է թողել հետագա խաղերը։ Մրցաշրջանի արդյունքում անցկացրել է 7 խաղ և խփել 1 գոլ։ 2019 թվականի հունիսի 14-ին հայտնի է դարձել, որ «Լեխը» երկարաձգել է վարձավճարային պայմանագրի ժամկետը 2019/2020 մրցաշրջանի համար։
Կարիերան հավաքականում
խմբագրելՌուսաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի կազմում անցկացրել է երկու հանդիպում և խփել երկու գոլ։ Մեծ մրցակցության պատճառով չի ընդգրկվել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում[9]։
Ձեռքբերումներ
խմբագրել- ԲԿՄԱ
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2018
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2) – 2016/17, 2017/18
Անձնական կյանք
խմբագրելԹիմուրի ծնողները ծնունդով Դաղստանի Հանրապետությունից են։ Մայրը ծնվել է Մախաչկալայում, հայրը՝ Խասավյուրտում[3]։ Մայրն աշխատել է որպես դաստիարակչուհի մանկապարտեզում։ Հայրն ունի մթերային խանութների ոչ մեծ բիզնես[10]։
Ակումբային վիճակագրություն
խմբագրել- 2019 թվական հուլիսի 20-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
ԲԿՄԱ | Պրեմիեր Լիգա | 2016/17 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 0 |
2017/18 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 20 | 2 | ||
2018/19 | 12 | 3 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 16 | 3 | ||
Ընդհանուր | 30 | 4 | 2 | 0 | 1 | 0 | 8 | 1 | 41 | 5 | ||
Լեխ | Էկստրակլասսա | 2018/19 | 7 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 7 | 1 |
2019/20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 8 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | ||
Ամբողջ կարիերա | 38 | 5 | 2 | 0 | 1 | 0 | 8 | 1 | 49 | 6 |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ 3,0 3,1 Тимур Жамалетдинов: Когда есть коллектив, не страшен никакой соперник
- ↑ «Отчёт о матче «Краснодар» — ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Гол дагестанского футболиста принес ЦСКА победу в Лиге чемпионов
- ↑ ПФК ЦСКА и Лех договорились об аренде Жамалетдинова
- ↑ «Тимур Жамалетдинов дебютировал за польский «Лех» в товарищеском матче против донецкого «Шахтёра»» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Lech Poznan - Zaglebie Lubin
- ↑ Евгений Бушманов: «Сейчас в молодежной сборной на позицию Жамалетдинова есть более достойные футболисты»
- ↑ «Жамалетдинов: «Матч ТВ» спутал меня с Жемалетдиновым». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմուր Ժամալետդինով» հոդվածին։ |