Ժակ Հայկի Գոճյան (փետրվարի 9, 1930(1930-02-09) - սեպտեմբերի 17, 2019(2019-09-17)), հայազգի դաշնակահար, երաժիշտ։

Ժակ Գոճյան
Ծնվել էփետրվարի 9, 1930(1930-02-09)
Մահացել էսեպտեմբերի 17, 2019(2019-09-17) (89 տարեկան)
Մասնագիտություներաժիշտ և դաշնակահար

Կենսագրություն խմբագրել

Ժակ Գոճյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 9-ին, Լիբանանի Բեյրութ քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում[1]։ Հայրը՝ Հայկ Գոճյանը, եղել է կլառնետահար էր, եղբայրը՝ Վարուժան Գոճյանը, հանրաճանաչ դիրիժոր, իսկ կրտսեր եղբայրը՝ Միհրան Գոճյանը, միջազգային շրջանակներում հայտնի ջութակահար[2]։

Ժակ Գոճյանը մինչև 1970-ականների կեսերն ապրել է Լիբանանում, այնուհետև Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքով, բնակություն է հաստատել Կալիֆորնիայում, որտեղ էլ մի քանի տասնամյակ շարունակել է իր մշակութային գործունեությունը։,,

Ժակ Գոճյանը մահացել է 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Կալիֆորնիայի Գրանատա Հիլզի իր բնակարանում՝ երկարամյա հիվանդությունից հետո։ Մահից առաջ նրան այցելել է Վազգէն Ա. քահանա Աթմաճյանը[3]։

Ժակ Գոճյանի ներդրումը երաժշտության մեջ խմբագրել

Ժակ Գոճյանը կարևոր ներդրում է ունեցել սփյուռքի արդի հայկական ժողովրդական երաժշտության մեջ, որը հաճախ կոչվում էր էստրադային երաժշտություն։ Նա ելույթներ է ունեցել Միջին Արևելքում, Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում և Հայաստանում՝ ընկերակցելով հայտնի երգիչների, ինչպիսիք են՝ Մանուել Մենենկիչյանը, Ադիս Հարմանդյանը, Փոլ Բաղդադլյանը և Գառնիկ Սարգիսյանը։ Նա նաև շատ երգիչների համար երաժշտական մշակումներ է կատարել և աջակցել է կազմակերպելու նրանց կենդանի կատարումները։

Ժակ Գոճյանի գործերից են ամենահայտնին Թաթուլ Այնեճյանի բանաստեղծության հիման վրա հորինված «Վերջին Կիրակին» ստեղծագործությունն է, որ կատարվել է մի քանի երգիչների կողմից։

Աշխատություններ խմբագրել

  • Առաջին Սեր - 1972
  • Պաքթոպ Իսմաք անունդ դրոշմեցի - 1972
  • Nahna Wal Amar Մենք և Լուսինը Lebanon, Oriental Jazz 1972
  • Shu Beyebka Men Errewaye Greece, Oriental Jazz 1972
  • Nassam Alaynal Hawa *Oriental Mood Greece, Oriental Jazz (1972)
  • Ինչու Ինչու - 1972
  • Կանաչ Պարտեզ - 1974
  • Վերադարձիր - -1973
  • Սիրո Երգ - 1972
  • Սիրեցի յարս տարան - 1973
  • جاك كودجيان - Aa'tni Nay
  • جاك كودجيان - Abdo Habeeb Ghandoura
  • Habaytak (Oriental Moods)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել