Թևավորը, բրդոտը և յուղոտը

Թևավորը, բրդոտը և յուղոտը (ռուս.՝ Крылатый, мохнатый да масленый), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Արբեկովը, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի` Իրինա Կարնաուխովայի մշակման։

Թևավորը, բրդոտը և յուղոտը
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎլադիմիր Արբեկով
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչԵկատերինա Միխայլովա
ԵրաժշտությունՆինա Սավիչևա
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն489 վայրկյան
Թվական1990

Սյուժե խմբագրել

Ապրում էին երեք եղբայրներ. թևավոր Ճնճղուկը, բրդոտ Մկնիկը և յուղոտ Նրբաբլիթը։ Ճնճղուկը թռչում էր դաշտում, Մկնիկը փախչում էր տերերից, իսկ Նրբաբլիթը փախչում էր թավայի միջից։ Եղբայրները շատ լավ էին ապրում, և յուրաքանչյուրն իր աշխատանքով էր զբաղվում. թևավորը թռչում էր անտառ` սունկ հավաքելու, բրդոտը ցախ էր հավաքում, իսկ յուղոտը համեղ բանջարապուր էր պատրաստում վառարանում։ Նրանք ապրում էին` յուրաքանչյուրն իր գործը կատարելով և միմյանց օգնելով։ Մի օր եղբայրները մտածում են, թե ինչո՞ւ է ամեն անգամ թևավորը թռչում է սնկերի և հատապտուղների հետևից, բրդոտը` վառելափայտ բերում, իսկ ուտելիքը պատրաստում է միայն յուղոտը։ Նրանք որոշում են փոխվել իրենց աշխատանքներով։ Թևավորը որոշում է, որ կարող է թռչել վառելափայտ բերելու, բրդոտը որոշում է, որ ինքը կարող է վառարանը վառել և ուտելիք պատրաստել, իսկ յուղոտը որոշում է գնալ անտառ` սնկեր և հատապտուղներ բերելու։ Սակայն դժբախտություն է պատահում։ Յուղոտը անտառում հանդիպում է աղվեսին, որը որոշում է ուտել նրան, թևավորը չի կարողանում այնպես մանրացնել փայտը, որ վառարանը վառի, իսկ բրդոտը չի կարողանում պատրաստել համեղ բանջարապուր, ինչպես նրբաբլիթն էր եփում։ Եղբայրները մի օրում ոչինչ չեն հասցնում անել։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուրի աշխատանքն էլ ծանր է և որոշում են վերադառնալ իրենց նախկին պարտավորություններին։ Նրանք սկսում են ապրել ինչպես նախկինում. վառում են վառարանը, բանջարապուր եփում և թեյ խմում։

Հեղինակներ խմբագրել

Ռեժիսոր` Վլադիմիր Արբեկով
Սցենարի հեղինակ` Ժաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչ` Եկատերինա Միխայլովա, Ֆյոդոր Ելդինով
Կոմպոզիտոր` Նինա Սավիչևա
Օպերատոր` Քաբուլ Ռասուլով
Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Շևչենկո, Էլվիրա Մասլովա, Տատյանա Պամերանցևա, Գալինա Զոլոտովսկայա, Սերգեյ Դյոժկին, Վլադիմիր Վիշեգորոդցև
Նկարիչներ` Սերգեյ Մարակասով, Տատյանա Զվարիկինա, Աննա Ատամանովա, Օլգա Գրիշանովա, Վիկտորյա Մակինա
Մոնտաժող` Գ. Սմիրնովա
Խմբագիր` Նատալյա Աբրամովա
Օգնական` Օլգա Ապանասովա
Տնօրեն` Լիլիանա Մոնախովա
  • Հեղինակները ցուցադրվել են մուլտֆիլմի լուսագրերում։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Յուրի Պուզիրյով` Յուղոտ նրբաբլիթ
  • Անատոլի Բարանցև` Թևավոր ճնճղուկ
  • Մարիա Վինոգրադովա` Աղվես
  • Մարգարիտա Կարաբելնիկովա` Բրդոտ արջ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 70-71.