Բացել գլխավոր ցանկը

Թրևոր Էնթոնի Արիզա (անգլ.՝ Trevor Anthony Ariza, հունիսի 30, 1985(1985-06-30), Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս Ամերիկայի բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ֆինիքս Սանս» թիմի կազմում։ Խաղում է թեթև հարձակվողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ 2004 թ. NBA դրաֆթի երկրորդ շրջանում «Նյու-Յորք Նիքսի» կազմում խաղացել է 43-րդ համարի ներքո։ 2008-09 NBA մրցաշրջանում դարձել է չեմպիոն` «Լոս-Անջելես Լեյքերս»-ի կազմում։ Ելույթ է ունեցել նաև «Օռլանդո Մեջիք»-ի, «Հյուսթոն Ռոքեթս»-ի, «Նյու Օռլեանս Պելիկանս»-ի և «Վաշինգտոն Վիզարս»-ի կազմում։

Picto infobox baschet.png
Թրևոր Արիզա
Trevor Anthony Ariza
Trevor Ariza Wizards.jpg
Արիզան 2003 թվականի «Ուիզարդսի» հավաքականում
Դիրքը Թեթև հարձակվող / Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 30, 1985
Ծննդավայր Մայամի, Ֆլորիդա
Ազգություն ԱՄՆ
Հասակ 203
Քաշ 95
Դպրոց Ուեստչեսթեր
Դրաֆթ 43 (2-րդ շրջան)
Դրաֆթի տարի 2004
Դրաֆթ ակումբ Նյու-Յորք Նիքս

ԿենսագրությունԽմբագրել

Թրևոր Արիզան ծնվել է Մայամիում։ Նրա հայրը՝ Քեննի Մակկլերին, սովորում էր Ֆլորիդայի hամալսարանում, իսկ ավարտելուց հետո ելույթ էր ունենում, որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ` «Սիդնեյ Քինգս» ավստրալական ակումբում։ Մոր կողմից Թրևորը ունի դոմինիկյան արմատներ[1]։ Թրևորը ուներ Թաջ անունով փոքր եղբայր, ով մահացել է 1996 թվականին դժբախտ պատահարի պատճառով։

2003 թվականին Առիզան ավարտել է Լոս-Անջելեսի ավագ դպրոցը։ Բասկետբոլային ակումբի կազմում նա երկու անգամ դարձել է Կալիֆորնիա նահանգի չեմպիոն։ Դպրոցական թիմի կազմում, նա ելույթ է ունեցել չորս տարի և հասցրել է խաղալ բոլոր դիրքերում՝ խաղարկողից մինչև կենտրոնական խաղացող։ Նրա թիմակիցներ Հասան Ադամսը, Բրենդոն Հետը, Բոբի Բրաունը և Գեյբ Պրուտը նույնպես հայտնվել են ԱՆԱ-ում։ Ավարտական դասարանում «Parade» ամսագրի վարկանիշով ԱՄՆ դպրոցականների շրջանում Արիզան հայտնվել է ԱՆԱ լավագույն բասկետբոլիստների երկրորդ սիմվոլիկ թիմում։

Դպրոցն ավարտելուց հետո՝ Արիզան ընդունվել է Լոս-Անջելեսի Կալիֆոռնյան համալսարանը։ Այնտեղ նա անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան։ Նա մասկնակցել է 25 խաղերի և միջինում հավաքել է 11,6 միավոր, 6,5 անդրադարձ և 1,7 խլում։ Մրցաշրջանի արդյունքերի հիման վրա Արիզան ընդգրկվել է Խաղաղօվկիանոսյան կոնֆերենցիայի սկսնակների սիմվոլիկ կազմում։

2004 թվականին 19-ամյա Արիզան ընտրվում է ԱՆԱ դրաֆտի երկրորդ խմբի 43-րդ համարի ներքո՝ «Նյու Յորք Նիքս»-ի կողմից։ Իր առաջին մրցաշրջանը Թրևորը անցկացրել է բավականին հաջող։ Նա մասնակցել է 80 խաղերի և միջինում հավաքել 5,9 միավոր՝ կատարելով 3 խլում։ Նիքսի երկրպագուների մոտ նա շատ հայտնի էր։ Նրանք ակումբի ապագան կապում էին Արիզայի հետ։ 2005 թվականի ամռանը այն Արիզան, ով առաջին մրցաշրջանում գրեթե միշտ պարտվում էր իրենից խոշոր հարձակվողներին և կանտրոնականներին, անցկացնում է ինտենսիվ մարզումներ և ձեռք բերում 5 կիլոգրամ մկանային զանգված։ Նորընտիր գլխավոր մարզչի պաշտոնակատար Լարի Բրաունը Թրևորին ավելի շատ խաղային ժամանակ է տրամադրում և հաճախ խաղադաշտ բաց թողնում որպես մեկնարկային հնգյակի անդամ։ Սակայն հետագայում նախնտրում է խաղադաշտ բաց թողնել սկսնակ Դևիդ Լիին։

2006 թվականի փետրվարի 22-ին Արիզային և Փեննի Հարդուեմին փոխարինում են Ստիվ Ֆրենսիսի հետ, ով հանդես էր գալիս «Օռլանդո Մեջիք»[2] ակումբում։ Մրցաշրջանի ավարտին Թրևորը թիմի կազմում անցկացնում է 21 խաղ և միջինում հավաքում է 4,7 միավոր։ Հաջորդ մրցաշրջանում նա ստանում է ավելի շատ խաղային ժամանակ և կարողանում իրեն ավելի լավ դրսևորել՝ հավաքելով միջինում 8,9 միավոր և 4,7 անդրադարձ։

2007 թվականի նոյեմբերի 20-ին Արիզային փոխարինում են «Լոս-Անջելես Լեյքերս», Բրայան Կուկի և Մորիս Էվանսի դիմաց[3]։ Լեյքերսի մարզիչ Ֆիլ Ջեքսոնը համեմատել է Արիզային «կոբրայի» հետ ՝ առանձնացնելով նրա արագությունը և համեմատել նրա կտրուկ շարժումները օձի հետ։ 2007-2008 թվականների մրցաշրջանի զգալի հատվածը Թրևորը բաց է թողել վնասվածքի պատճառով։ Նա խաղադաշտ է վերադարձել միայն Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչին։ «Լեյքերս»-ը հաղթել է Սան-Անտոնիո Սփյորսին, սակայն պարտվել «Բոսթոն Սելտիկս» դեմ եզրափակիչ խաղում։

Արիզան, 2008/2009 մրցաշրջանի ընթացքում, Լամար Օդոմի հետ մրցել է հիմնական թեթև հարձակվողի դիրքի համար, իսկ մրցաշրջանի ավարտին դարձել հիմնական հնգյակի անդամ։ 2009 թվականի Փլեյ-Օֆի ընթացքում մասնակցել է բոլոր 23 խաղերին, որպես հիմնական հնգյակի անդամ։ Նա բարելավում է իր ֆիզիկական կարողությունները և իր զգալի ներդրումն ունենում չեմպիոնական տիտղոսի գրավման մեջ։

Հաջող մրցաշրջանից հետո Արիզան դարձել է ազատ գործակալ և հնգամյա պայմանագիր կնքել «Հյուսթոն Ռոքեթս»-ի հետ, որի համար նա ստացել է 33,5 միլիոն դոլար[4]։ 2009/2010 թվականների մրցաշրջանը դարձել է Արիզայի կարիերայի մեջ լավագույնը։ Նա իր կարիերայում առաջին անգամ դարձավ մեկնարկային հնգյակի լիարժեք անդամ և բարելավեց իր ցուցանիշները՝ հասցնելով միջինում 15 միավորի։ Այդ մրցաշրջանի ժամանակ Արիզան անձնական ռեկորդ է սահմանել՝ «Պորտլենդ»-ի դեմ խաղում հավաքելով 33 միավոր[5]։

2010 թվականի օգոստոսի 12-ին բազմակողմանի փոխարինումների հետևանքով Արիզան դարձել է «Նյու-Օռլեան Հորնեթս»-ի անդամ։ «Հյուսթոնը» ձեռք էր բերել Կորտնի Լիին, «Նյու-Ջերսի Նետս»-ի անդամ են դարձել Դարրեն Քոլինսոնը և Ջեյմս Փոուզին[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Villanueva switching sports citizenship. Enrique Rojas. ESPN.com. 11 апреля 2009
  2. Francis dealt to Knicks for Penny, Ariza. Chris Sheridan. ESPN.com. 23 февраля 2006
  3. Magic Acquire Brian Cook and Maurice Evans From L.A. Lakers. Orlando Magic. NBA.com. 20 ноября 2007
  4. Ariza verbally commits to Houston. Marc Stein. ESPN.com. 3 июля 2009
  5. Houston 111, Portland 107. USA Today. 31 октября 2009
  6. НБА. В результате четырёхстороннего обмена «Нью-Орлеан» получил Аризу, а «Индиана» — Коллисона sports.ru. 6 декабря 2010

Արտաքին հղումներԽմբագրել