Թրաֆալգարյան հրապարակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թրաֆալգարյան հրապարակը (անգլ.՝ Trafalgar Square), հրապարակ է, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում։ Հրապարակը գտնվում է լոնդոնյան Վեստմինստերում։ Սկզբնական շրջանում կոչվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Վիլհելմ IV-ի անունով, սակայն 1805 թ-ին վերանվանվել է Թրաֆալգարյան հրապարակ՝ ի հիշատակ Նապոլեոնյան պատերազմում Ֆրանսիայի և Իսպանիայի դեմ Անգլիայի տարած ռազմածովային հաղթանակի, որ տեղի է ունեցել 1805 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Իսպանիայի Թրաֆալգար հրվանդանի մոտ։
Թրաֆալգարյան հրապարակ | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Վեստմինստեր |
Նախկին անվանումներ | Վիլհելմ IV-ի հրապարակ Չարինգ Քրոս |
Միանում է | Northumberland Avenue?, Ուայթհոլ, St Martin's Place?, Ստրենդ, Duncannon Street?, Cockspur Street? և Pall Mall East? |
Ստեղծում | 1840 |
Ճարտարապետ | Charles Barry? |
Անվանվել է | Տրաֆալգարյան ճակատամարտ |
Ժառանգության կարգավիճակ | Grade I listed park and garden?[1] |
Կայք | london.gov.uk/priorities/arts-culture/trafalgar-square |
Մակերես | |
Մինչև 13-րդ դարը հրապարակի տարածքում գտնվում էր թագավորական արքունիքը, իսկ երբ Գևորգ 4-րդը արքունիքը տեղափոխեց Բուքինգեմյան պալատ, տարածքը սկսեց վերակառուցվել Ջոն Նաշի կողմից։ Սակայն վերջինիս մահից հետո գործընթացը դանդաղեց, և հրապարակը բացվեց միայն 1844 թվականին։
Հրապարակի կենտրոնում վեր է խոյանում 169 ոտնաչափ (52մ) բարձրությամբ Նելսոնի սյունը, որ պահպանվում է 4 առյուծների արձանների կողմից։
Հրապարակը մշտապես օգտագործվել է համայնքային հավաքների և քաղաքական ցույցերի համար, այդ թվում՝ արյունոտ կիրակին։ Հրապարակի ծայրում Ադմիրալների կամարն է։ Հրապարակում ամենուր կարելի է հանդիպել աղավնիների։ Ջորջ Օրվելի 1984 վեպում հրապարակը անվանված է «Հաղթանակի հրապարակ»։
Թրաֆալգարի հրապարակը Անգլիայում Սուրբ ծննդյան տոները նշելու ամենանշանավոր վայրն է։ Գեղեցիկ տոնածառը զարդարվում է տոներից տասներկու օր առաջ և մնում ևս տասներկու օր տոներից հետո։
Ճարտարապետություն
խմբագրելՀրապարակի կենտրունում 44 մ բարձրությամբ Նելսոնի սյունն է՝ մուգ մոխրագույն գրանիտից, պսակված ադմիրալ Նելսոնի արձանով։
Պատկերասրահ
խմբագրել-
Հայացք Նելսոնի սյունին
-
Սուրբ Մարտինի տաճարը գիշերը
-
Աղավնիները Թրաֆալգարյան հրապարակում
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրաֆալգարյան հրապարակ» հոդվածին։ |