Թիաոտ թռչող գորտ կամ ճավայան թիաոտ գորտ (լատին․՝ Rhacophorus reinwardtii), թիաոտ գորտերի ընտանիքին պատկանող գորտ։

Թիաոտ թռչող գորտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Անպոչ երկկենցաղներ
Ընտանիք Թիաոտ գորտեր
Ցեղ Թիաոտ գորտ
Տեսակ Թռչող թիաոտ գորտ
Լատիներեն անվանում
Rhacophorus reinwardtii
(Schlegel, 1840)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածվածություն և կենսակերպ խմբագրել

Տարածված է բացառապես Հարավարևելյան Ասիա տարածաշրջանում։ Հանդիպում է Ճավա, Սումատրա կղզիներում։ Լինում է արևադարձային անտառներում։ Ձուն դնում է ջրի մեջ գտնվող տերևների վրա։ Ակտիվ է գիշերը՝ իրիկնամուտին։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի միջին երկարությունը հասնում է 7,5 սմ-ի։ Երկկենցաղների մարմինը վերևից կանաչ է, ներքևից՝ դեղին։ Առջևի և հետևի վերջույթների մատների արանքում կան լայն թաղանթներ, որոնց օգնությամբ կարող են սավառնելով թռչել մինչև 10-16 մետր։

Թռչող թիաոտ գորտերի էգերը զգալիորեն ավելի մեծ են արուներից։ Նրանց մարմնի երկարությունը կազմում է 5,5 8,0 սանտիմետր, իսկ արուներինը՝ 4,2-5,3 սանտիմետր։ Կոկորդի և ստորին վերջույթների հատվածում նկատվում է դեղին գունավորում։ Փորը լրիվ սպիտակ է։

Մատների ծայրերին կան սերտաճած կլոր հատվածներ։ Արուների գունավորումը փոխվում է ավելի արագ, քան էգերինը։

Գորտի անվանումը կապված է այդ հատկության հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիաոտ թռչող գորտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիաոտ թռչող գորտ» հոդվածին։