Թուրքական զորքերի մեդալ
Թուրքական զորքերի մեդալ (ռուս.՝ Медаль «Для турецких войск»), Ռուսական կայսրության պետական պարգև, որով պարգևատրում էին թուրք զինվորներին և սպաներին։ Հաստատվել է 1833 թվականի մայիսի 10-ին Նիկոլայ II-ի հրամանով։ Մեդալի ստեղծման հրամանագիրը հայտնել է Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարներ Ա․ Ի․ Չերնիշովին և Ե․ Ֆ․ Կանկրինուն։ Մեդալը ունի երկու հիմնական տարբերակ՝ արծաթե և ոսկե մեդալներ[1][2][3]։
Թուրքական զորքերի մեդալ ռուս.՝ Медаль «Для турецких войск» | ||
---|---|---|
| ||
Երկիր | ![]() | |
Տեսակ | Մեդալ | |
Ում է տրվել | Մեդալով պարգևատրվում էին Օսմանյան կայսրության զինվորները, ովքեր ներկա են եղել Բոսֆորի գետի մոտ իջնող ռուսական բանակային ճամբարին։ | |
Վիճակագրություն | ||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 10 1833 | |
Հիմնադիր | Նիկոլայ II | |
Պարգևատրման քանակը | 168 ոսկե մեդալ 2265 արծաթե մեդալ | |
Տրամագիծ | 28 մմ մմ | |
Նյութ | ոսկե արծաթե | |
![]() |
Պարգևատրման կարգ
խմբագրելՄեդալով պարգևատրվում էին Օսմանյան կայսրության զինվորները, ովքեր ներկա են եղել Բոսֆորի գետի մոտ իջնող ռուսական բանակային ճամբարին։ Արծաթե մեդալով պարգևատրվում էին շարքային, իսկ ոսկե մեդալով՝ սպաները և գեներալները։ Ութ ոսկե մեդալներ, զարդարված ադամանդներով, հանձնվել է առավել ավագ զինվորներին[1][2]։
Մեդալի նկարագրություն
խմբագրելՄեդալը պատրաստվում էր երկու նյութից, ոսկուց և արծաթից՝ 28 մմ տրամագծով։ Դիմերեսի կողմում պատկերված է Նիկոլայ I-ի միացագիրը՝ գլխին կայսերական թագով։ Հատկանշական է, որ մեդալի վրա գտնվող խաչը շատ փոքր է[3]։ Հակառակ կողմում մակագրված է․
որը շրջապատված է դափնու տերևներով[1][2][4]։
Սանտկ պետերբուրգի դրամատանը հատվել է 2265 արծաթե և 168 ոսկե մեդալներ, այդ թվում ութ ադամանդով զարդարված ութ ոսկե մեդալ[1][2][3]։
Մեդալը կանթ ուներ շերտաձողիկին կամ ժապավենին ամրացնելու համար։ Մեդալը պետք է կրել կրծքին։ Ժապավենի տեսեկաը՝ եզակի[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Петерс Д. И. Наградные медали Российской империи XIX—XX веков. Каталог. — М.: Археографический центр, 1996. — С. 122. — 291 с. — ISBN 5-86169-043-X, № 97
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Медаль Для турецких войск». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Журнал Старая монета 1910 - 1911 гг. Медали в память прибытия русской эскадры в Босфор в 1833 г». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Смирнов В. П. Описанiе русскихъ медалей. № 467. — СПб., 1908. — С. 237.
- ↑ Рихтер В. Г. «Русская медалистика с 1839 года до революции». Сайт «Награды императорской России 1702—1917 гг.». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
Գրականություն
խմբագրել- Чепурнов Н. И. Наградные медали Государства Российского. — М.: Русский мир, 2000. — С. 312. — 768 с. — ISBN 5-89577-024-X
- Потрашков С. В. Награды СССР, России и Украины. — Харьков: Книжный Клуб «Клуб Семейного Досуга», 2011. — С. 85. — 416 с. — ISBN 978-5-9910-1393-2
- Кузнецов Александр Александрович, Чепурнов Николай Иванович. Наградная медаль. В 2-х томах. — М.: Патриот, 1992. — Т. 1 (1701-1917). — С. 141—143. — ISBN 5-7030-0452-7