Թուրքիայում անձանց լրիվ անվանումը կազմված է անունից և ազգանունից։ Ազգանունները սկսել են օգտագործել միայն 20-րդ դարի առաջին կեսից` «Ազգանունների մասին» օրենքի ընդունումից հետո։ Մինչ այդ առավել տարածված էր արաբական անվանական ձևը։ Թուրքական անվանունների մեծ մասը ուներ արաբական, թյուրքական և պարսկական ծագումնաբանություն, և անվանումների մեծամասնությունը հստակ իմաստ են պարունակում[1]։ Այսպես, Թուրքիայում ամենատարածված անվանումներից մեկը Մեհմեդն է (նույնն է, ինչ Մուհամմեդը արաբ․՝ محمّد‎‎) արաբերենից թարգմանվում է որպես «գովեստի արժանի», իսկ կանացի Այլին (թուրքերեն՝ Aylin) անվանումը որպես «լուսնային փառապսակ»։ Նույն ձևով թարգմանվում են նաև ազգանունները։ Այսպես Ակգյուլ (թուրքերեն՝ Akgül) ազգանունը թարգմանվում է որպես «սպիտակ վարդ։ Որոշ անվանուններ կարող են օգտագործվել և որպես անուն, և որպես ազգանուն։

Շատ թուրքական անուններ արտահայտում են ժամանակի այն պահը, երբ ծնվել է երեխան։ Օրինակ, Ջումա (թուրքերեն՝ Cuma)` «ուրբաթ», Ռամազան (թուրքերեն՝ Ramazan) ` «Ռամադան» և այլն։ Օրվա տարբեր պահերը նույնպես իրենց արտացոլումն կարող են ունենալ անվանումների մեջ, օրինակ, Շաֆակ (թուրքերեն՝ Şafak)` «լուսաբաց», Տան (թուրքերեն՝ Tan)` «մթնշաղ» և այլն։

Թուրքերի մոտ տարածված են նաև ղուրանական ծագմամբ, պատմական դեմքերի, զորահրամանատարների և քաղաքական գործիչների անունները։ Օրինակ, Աբդուլահ (թուրքերեն՝ Abdullah), Աբդուրահման (թուրքերեն՝ Abdurrahman), Ահմեդ (թուրքերեն՝ Ahmet), Ալի (թուրքերեն՝ Ali), Բեքիր (թուրքերեն՝ Bekir), Այշե (թուրքերեն՝ Ayşe), Ֆաթմա (թուրքերեն՝ Fatma), Խադիջե (թուրքերեն՝ Hatice), Մեհմեդ (թուրքերեն՝ Mehmet), Մուստաֆա (թուրքերեն՝ Mustafa), Օմեր (թուրքերեն՝ Ömer) և Ռեսուլ (թուրքերեն՝ Resul

Գոյություն ունեն նաև անուններ, որոնք առաջացել են այս կամ այն աշխարհագրական, բնակլիմայական, աստղագիտական անվանումներից։ Այսպես, Դաղ (թուրքերեն՝ Dağ)` «լեռ», Գյոք (թուրքերեն՝ Gök)` «երկինք», Դենիզ (թուրքերեն՝ Deniz)` «ծով», Այ (թուրքերեն՝ Ay)` «լուսին», Գյուն (թուրքերեն՝ Gün)` «օր», Յըլդըզ (թուրքերեն՝ Yıldız)` «աստղ», Գյունեշ (թուրքերեն՝ Güneş)` «արև», Այնուր (թուրքերեն՝ Aynur)` «լուսնի լույս », Կորայ (թուրքերեն՝ Koray)` «կարմիր լուսին», Շենայ (թուրքերեն՝ Şenay)` «ուրախ լուսին», Յըլդըրըմ (թուրքերեն՝ Yıldırım)` «կայծակ»։ Այստեղ հատկապես տարածված են գետերի անվանումների կիրառումը որպես մարդու անուն։ Օրինակ, Ֆըրաթ (թուրքերեն՝ Fırat)` «Եփրատ», Դիջլե (թուրքերեն՝ Dicle)` «Տիգրիս», Տունա (թուրքերեն՝ Tuna)` «Դանուբ», Մերիչ (թուրքերեն՝ Meriç)` «Մարիցա» և Պընար (թուրքերեն՝ Pınar)` «Պինար»[2]։

Պատմություն խմբագրել

1934 թվականի հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ստորագրեց «Ազգանունների մասին» օրենքը։ Համաձայն օրենքի, Թուրքիայի բոլոր քաղաքացիները պետք է ստանային ազգանուններ։ Ի հավելումն սրա, 1934 թվականի նոյեմբերի 26-ին ընդունվեց «Անուններին տիտղոս կամ կոչում ավելացնելն արգելելու մասին» օրենքը[3]։ Սույն օրենքի համաձայն Մուստաֆա Քեմալը ստացավ Աթաթուրք ազգանունը (թուրքերեն՝ Atatürk)` «թուրքերի հայր»։

Որոշ ազգանուններ ի հայտ եկան անձանց մասնագիտություններից և մասնագիտացումներից։ Այսպես Բեյզատ ազգանունը ստուգաբանվում է որպես բեյ` զինհրամանատար և զատ` ցեղ բառերից։

Ծանոթագրություններ խմբագրել