Թունջելի
Թունջելի (թուրք.՝ Tunceli, քրդ.՝ Dersim, զազակի՝ Desim), Թունջելիի հին անվանումը՝ զազակի՝ Mamekiye), քաղաք Թուրքիայում, Թունջելիի մարզկենտրոն: Տեղակայված է Փոքր Ասիայի արևելյան հատվածում: Թունջելիի նախկին անվանումը եղել է Մամիկի (հայերեն Մամիկոն բառից), այնուհետև Քալան[1]:
Քաղաք | ||
---|---|---|
Թունջելի | ||
թուրք.՝ Tunceli | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Թունջելիի մարզ | |
Մակերես | 882 կմ² | |
ԲԾՄ | 940±1 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 28 586 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 33 316 | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր | |
Կրոնական կազմ | մուսուլմաններ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 428 | |
Փոստային ինդեքսներ | 62000 | |
Ավտոմոբիլային կոդ | 62 | |
Պաշտոնական կայք | tunceli.bel.tr | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Թունջելին տեղակայված է Մունզուր և Փյուլումլուր գետերի միախառնումից դեպի հյուսիս: Քաղաքը կառուցվել է Մունզուրի դաշտում, որը հայտնի է իր բնության հրաշալիքներով: Քաղաքը շրջափակված է բարձր լեռներով: 2011 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 32 815 մարդ[2]: Թունջելիի մարզը Թուրքիայի ամենաքիչ բնակեցված մարզերից է:
ՊատմությունԽմբագրել
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Թունջելին (այն ժամանակ կոչվել է Քալան) եղել է Դերսիմի գավառի մի մասը: 1847 թվականին Դերսիմը դարձել է սանջաք: Վերջինս վարչական պատմական միավոր, որը ավելի փոքր էր, քան գավառը: Սանջաքի կենտրոնը եղել է Խոզաթ գյուղաքաղաքը: Հանրապետության ժամանակաշրջանում Թունջելիի մարզը ձևավորվել է 1935 թվականին: 1946 թվականին Քալանը վերանվանվել է Թունջելի և դարձել մարզկենտրոն[3]:
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ: Ցորենը հիմնական գյուղատնտեսական արտադրանքն է, որով զբաղվում են շրջանում: Շրջանը հարուստ է նաև քրոմե աղով և մարմարով: Սակայն հիմնականում արտադրվում է միայն աղ: Գործում են քիչ քանակությամբ գործարաններ, որոնք թողարկում են գյուղատնտեսական արտադրանք[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Tahir Sezen, Osmanlı Yer Adları (Alfabetik Sırayla), T.C. Başbakanlık Devlet Arşivleri Genel Müdürlüğü, Yayın Nu 21, Ankara, p. 265.
- ↑ «Turkish statistical Institute»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-12-ին։ Վերցված է 2016-11-05
- ↑ [«Tunceli governor's page on history(թուրքերեն)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է 2016-11-05 Tunceli governor's page on history(թուրքերեն)]
- ↑ Tunceli governor's page on Economy (թուրքերեն)