Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս

«Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս» (անգլ.՝ Pooh's Grand Adventure: The Search for Christopher Robin), ամերիկյան լիամետրաժ մուլտֆիլմ, որ թողարկվել է 1997 թվականին միանգամից վիդեոսկավառակների վրա՝ առանց կինոթատրոններում և հեռուստացույցով ցուցադրելու։ Հիմքը կազմում է Ալան Միլնի հեքիաթները՝ Վինի Թուխ և իր ընկերների արկածների մասին։

Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս
անգլ.՝ Pooh's Grand Adventure: The Search for Christopher Robin
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ և արկածային ֆիլմ
Հորինված երկիրDisney's Winnie the Pooh universe?
Հիմնված էԱ․ Միլնի հեքիաթների վրա
Շարքի մասն էԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
ՌեժիսորKarl Geurs?[1][2][3][…]
ՍցենարիստԱլան Ալեքսանդր Միլն
ՀնչյունավորումՋիմ Քամինգս[1], Քեն Սանսոմ[1], Ջոն Ֆիլդլեր[1], Փոլ Ուինչելլ, Փիթեր Կալլեն և Բրեդի Բլահմ
ՊրոդյուսերԿառլ Գեուրս
ԵրաժշտությունCarl Johnson?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisney Television Animation
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս և Դիսնեյ+
Տևողություն73 րոպե
ՇարքԴիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր
Թվականօգոստոսի 5, 1997[4] և ապրիլի 22, 1998[4]
winniethepooh.disney.com/pooh-s-grand-adventure-the-search-for-christopher-robin

Սյուժե խմբագրել

Ամռան վերջին օրը Քրիստոֆեր Ռոբինը հանդիպում է, ինչպես միշտ, Վինի Թուխին։ Նրանք միասին լավ ժամանակ են անցկացնում, իսկ երեկոյան տղան արջուկին ստիպված է լինում հրաժեշտ տալ։ Վինի Թուխը այդ խոսքերը ականջի ետև է գցում, սակայն Քրիստոֆեր Ռոբինը շատ ուրախ է, որ նա հիշել է Թուխի խոսքերը․ «Դու ավելի խիզախ ես, քան հավատում ես, ավելի ուժեղ, քան քո տեսքն է և ավելի խելացի, քան կարծում ես»։

Հաջորդ առավոտ արդեն աշուն էր, իսկ Վինի Թուխը իր տան առջև գտնում է մեղրի տակառիկ։ Նա սկսում է պատմել Քրիստոֆեր Ռոբինի մասին, բայց Ռոբինին չի հաջողվում գտնել։ Մեղրի տակառիկի մեջ գտնվում է մի գրառում, որը դյուրին կարդացվելի չէր, սակայն Բուին հաջողվում է այն լուսաբանել։ Քրիստոֆեր Ռոբինին հափշտակել են սկուլոզավրները, և նրանք նրան պահում են Չերեպ լեռի ակնակապիճում[5]։ Տղան խնդրում է իր ընկերներին փրկել նրան։ Թուխը, Դնչիկը, Իա-Իան, Տիգրան և Ճագարը գնում են նրան փրկելու, սակայն Բուն ասում է, որ ճանապարհին լիքը դժվարությունների և հրեշների են նրանք հանդիպելու։

Հինգ ընկերներն անցան ամբողջ քարտեզը, որ նկարել էր նրանց համար Բուն, բայց Քրիստոֆեր Ռոբինին այդպես էլ չգտան։ Ճանապարհին նրանք կորցրել էին իրենց հույսը․․․ Դնչիկը չի կարողանում հաղթել բարձրությամբ հանդեպ ունեցած իր վախից, Տիգրան համոզված է, որ չի կարողանա այլևս բարձր ցատկել, իսկ Ճագարը որոշել է, որ այդքան էլ խելացի չէ, քանի որ չի կարողանում գտնել տղային։ Նրանց բոլորին փորձում է հուսադրել Թուխը Քրիստոֆերի խոսքերով, բայց նա դրանք մոռացել է և չի կարողանում հիշել։

Ի վերջո նրանք հասնում են Չերեպ լեռանը։ Ներսում մի քանի անցուղիներ կան, և նրանք պետք է բաժանվեն միմյանցից։ Ստացվում է այնպես, որ Թուխը հանկարծակի վախեցնում է իր ընկերներին, մնալով հսկա ադամանդի մեջ, իսկ նրանք որոշում են, որ արջուկին կերել են սկուլոզավրները։ Ականակապիճին հասնելը այդքան էլ հեշտ չի։ Այդժամ ճանապարհորդները «Թուխի անունով» իրենց մեջ հույս են գտնում․ Ճագարը մշակում է ծրագիր վերև հասնելու համար, Տիգրան բարձր ցատկում է, իսկ Դնչիկը բարձրությունից պարան է նետում։

Իսկապես՝ ականակապիճում նրանք գտնում են Քրիստոֆեր Ռոբինին՝ ողջ և առողջ։ Նա բոլորին բացատրում է, որ նրա նամակը սխալ է կարդացվել։ Իրականում տղան այսօր դպրոցում էր և ոչ մի օգնության մասին չէր խնդրում։ Նա նաև բացատրում է, որ սկուլոզավրների մռնչյունը, որ լսվում էր ամբողջ ճանապարհի ընթացքում, Թուխի փորի գռմռոցն էր։ Հենց այդ ձայնով Թուխին գտնում են, ով այդքան ժամանակ սառցե անդնդում էր։

Դուրս գալով՝ բոլորը զարմացած նկատում են, որ իրենց շրջակայքը այդքան էլ հրեշային և մռայլ չէր։ Երեկոյան Ռոբինը ասում է Թուխին, որ առավոտյան նա ևս մեկ անգամ կգնա դպրոց։ Ընկերներն երդվում են լինել միասին միշտ ինչ էլ որ պատահի։

Հնչյունավորում խմբագրել

  • Դևիդ Ուորներ - կադրերից դուրս պատմողը
  • Ջիմ Կամինգս - Վինի Թուխ
  • Բրեյդի Բլամ - Քրիստոֆեր Ռոբին
  • Ջոն Ֆիդլեր - Դնչիկ
  • Փոլ Ուինչեր - Տիգրա
  • Փիթեր Կալեն - Իա-Իա
  • Ֆրենկի Գալասո - Քրիստոֆեր Ռոբին (երգեր)
  • Կեն Սենսոմ - Ճագար
  • Անդրե Ստոժկա - Բու

Փաստեր խմբագրել

  • 1998 թվականին մուլտֆիլմը անվանակարգվել է «Էնի» մրցանակի համար հինգ կատեգորիաներում, բայց չստացավ ոչ մի պարգև[6]։
  • Մուլտֆիլմի ամենասրտաճմլիկ երգը՝ Forever and Ever-ը, վեց տարի հետո երգել է Կարլի Սայմոնը՝ «Խոզուկի մասին մեծ ֆիլմ» մուլտֆիլմում
  • Մուլտֆիլմում չկան Կենգան, Ռուն և Սուսլիկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://stopklatka.pl/film/niezwykla-przygoda-kubusia-puchatka
  2. http://movieweb.com/movie/poohs-grand-adventure-the-search-for-christopher-robin/
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=171233.html
  4. 4,0 4,1 http://www.d-zine.se/filmer/nallepuhochjakten.htm
  5. Используется игра слов: английские слова school и scull пишутся и читаются похоже, но означают совершенно разные вещи — школа и череп соответственно.
  6. IMDB — awards

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս» հոդվածին։