Թուլացված պատվաստանյութ

Թուլացված պատվաստանյութ, պատվաստանյութ, որը ստացվում է պաթոգենի վիրուլենտությունը նվազեցնելու միջոցով, որի արդյունքում հարուցիչը մնում է կենդանի[1]։ Թուլացման արդյունքում պաթոգենը դառնում է անվնաս կամ պակաս վիրուլենտ։

Օրինակներ խմբագրել

Կենդանի պատվաստանյութերի օրինակներ են.

Զարգացում խմբագրել

Վիրուսները կարելի է թուլացնել, դրանք պասսաժ կատարելով օտար տիրոջ մեջ։ Օտար տեր կարող են լինել՝

  • Հյուսվածքի կուլտուրան
  • Ձու էմբրիոնով
  • Կենդանիներ

Վիրուսներից մի քանիսը կրում են մուտացիաներ, որպեսզի կարողանան վարակել օտար տիրոջը։ Արդյունքում ստեղծվում է պոպուլյացիա, որը զգալիորեն տարբերվում է սկզբնականից և չի կարող աճել հիմնական տիրոջ օրգանիզմում, այսինքն՝ թուլացված է։ Այս գործընթացը հայտնի է պասսաժ անվանումով, որի ժամանակ վիրուսն այնքան է հարմարվում օտար տիրոջը, որ հիմնական տիրոջ համար այլևս վտանգավոր չի լինում։ Արդյունքում հիմնական տիրոջ իմուն համակարգը հեշտությամբ էլիմինացնում է պաթոգենին, առաջանում են իմուն հիշողության բջիջներ, որոնք հետագա կոնտակտի ժամանակ պաշտպանում են հիմնական տիրոջը։

Կառավարում խմբագրել

Թուլացած պատվաստանյութի մեջ կան շատ թույլ վիրուլենտությամբ վիրուսներ, որոնք շատ դանդաղ վերարտադրվում են։ Այս պատվաստանյութերը ստեղծվում են հյուսվածքի կուլտուրաներում վիրուսը աճեցնելով, ապա ընտրվում են առավել թույլ վիրուլենտություն ունեցող շտամերը։ Կա վիրուլենտության վերականգնման ցածր ռիսկ, սակայն այն պատվաստումների արդյունքում փոքրանում է։ Այս պատվաստանյութերը հակացուցված են իմունային անբավարարություն ունեցող անձանց։

Առավելություններ խմբագրել

  • Իմուն համակարգի բոլոր փուլերի ակտիվացում[4]
  • Ավելի ապահով է և վստահելի[5][փա՞ստ]
  • Քիչ ծախսատար է[6]
  • Արագ իմունիզացիա[փա՞ստ]
  • Որոշները շատ հեշտ է տեղափոխել/կառավարել (Օրինակ՝ պոլիոմիելիտի պատվաստանյութը կարելի է ընդունել օրալ, ինչը չի պահանջում ստերիլ պայմաններ և բուժաշխատողներ։)[7]։

Թերություններ խմբագրել

  • Երկրորդային մուտացիայի արդյունքում վիրուլենտությունը կարող է վերականգնվել[8]։ Այս դեպքում վիրուսը կարող է մուտացվել և վերադառնալ սկզբնական վիրուլենտ շտամի։
  • Իմուն անբավարարություն ունեցող անձանց մոտ առաջացնում է ծանր բարդություններ[9]։
  • Որոշները դժվար է տեղափոխել, քանի որ ունեն պահպանման պայմաններ(Օրինակ՝ ջերմաստիճանի պահպանում) ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Badgett MR, Auer A, Carmichael LE, Parrish CR, Bull JJ (October 2002). «Evolutionary dynamics of viral attenuation». J. Virol. 76 (20): 10524–9. doi:10.1128/JVI.76.20.10524-10529.2002. PMC 136581. PMID 12239331.
  2. 2,0 2,1 «Immunization». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
  3. Levine, Myron M.; Ferreccio, Catterine; Black, Robert E.; Lagos, Rosanna; Martin, Oriana San; Blackwelder, William C. (2007 թ․ հուլիսի 15). «Ty21a Live Oral Typhoid Vaccine and Prevention of Paratyphoid Fever Caused by Salmonella enterica Serovar Paratyphi B». Clinical Infectious Diseases. 45 (Supplement 1): S24–S28. doi:10.1086/518141. ISSN 1058-4838. PMID 17582564.
  4. Pasetti, Marcela F; Simon, Jakub K.; Sztein, Marcelo B.; Levine, Myron M. (2012 թ․ մարտի 9). «Immunology of Gut Mucosal Vaccines». Immunological Reviews. 239 (1): 125–148. doi:10.1111/j.1600-065X.2010.00970.x. PMC 3298192. PMID 21198669.
  5. «Vaccine Types | Vaccines.gov». www.vaccines.gov. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  6. Minor, Philip D. (2015 թ․ մայիսի 1). «Live attenuated vaccines: Historical successes and current challenges». Virology. 60th Anniversary Issue. 479–480: 379–392. doi:10.1016/j.virol.2015.03.032. ISSN 0042-6822.
  7. «Polio and the Introduction of IPV for health workers (September 2014)» (PDF). WHO.int. World Health Organization. 2014 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  8. Shimizu H, Thorley B, Paladin FJ, և այլք: (December 2004). «Circulation of type 1 vaccine-derived poliovirus in the Philippines in 2001». J. Virol. 78 (24): 13512–21. doi:10.1128/JVI.78.24.13512-13521.2004. PMC 533948. PMID 15564462.
  9. Kroger, Andrew T.; Ciro V. Sumaya; Larry K. Pickering; William L. Atkinson (2011 թ․ հունվարի 28). «General Recommendations on Immunization: Recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)». Morbidity and Mortality Weekly Report (MMWR). Centers for Disease Control and Prevention. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել