Թոնի Հիբբերտ

անգլիացի ֆուտբոլիստ

Էնթոնի Ջեյմս (Թոնի) Հիբբերտ (անգլ.՝ Anthony James "Tony" Hibbert, փետրվարի 20, 1981(1981-02-20)[1][2][3], Լիվերպուլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, Էվերթոն ՖԱ-ի պաշտպան։

Թոնի Հիբբերտ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էնթնոի Ջեյմս Հիբբերտ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Մականուն Հիբբո
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 20, 1983 (41 տարեկան)
Ծննդավայր Հայտոն, Անգլիա Անգլիա
Հասակ 173
Քաշ 72
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն ՖԱ
Համար 2
Պատանեկան կարիերա
1991-2000 Անգլիա Էվերթոն ՖԱ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000- Անգլիա Էվերթոն ՖԱ 264 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Հիբբերտը հանդիսանում է Էվերթոնի ակադեմիայի սան[4]։ Թիմում խաղում է 10 տարեկան հասակից, որի հետ 1998 թվականին դարձել է Անգլիայի երիտասարդական գավաթի հաղթող։ Էվերթոնի կազմում դեբյուտը նշել է Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում։ 2002/03 թվականի մրցաշրջանից դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ 2006 թվականին նա ծանր վնասվածք ստացավ, և շար վերադարձավ 2007/08 թվականի մրցշարջանում։

2010 թվականի օգոստոսի 23-ին նա պայմանագիր ստորագրեց թիմի հետ մինչև 2014 թվական։ Պայմանագիրը նա մեկնաբանեց այսպես[5].

  Շատ երջանիկ եմ, որ մնացել եմ թիմում։ Իմ ամբողջ կյանքը ես անցկացրել եմ Էվերթոնում, և ցանկանում էի կարիերաս ավարտել այստեղ, ու իմ երազանքը կատարվեց  

Հիբբերտը հայտնի է նրանով, որի իր կարիերայում, պաշտոնական խաղերում ոչ մի գնդակ չի խփել թիմի կազմում։ 2012 թվականի օգոստոսի 8-ին, Գուդիսոն Պարկում, ԱԵԿ-ի դեմ կայացած ընկերական խաղում, 52-րդ րոպեին նա դիպուկ իրացրեց տուգանայինը։ Երկրպագուները միանգամից դաշտ մտան շնորհավորելու Հիբբերտին[6]։ Խաղից հետո դա շարունակվեց։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային Եվրագավաթային Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
էվերթոն ՖԱ 2000-01 3 0 0 0 0 0 0 0 3 0
2001-02 10 0 2 0 0 0 0 0 12 0
2002-03 24 0 1 0 0 0 0 0 25 0
2003-04 25 0 6 0 0 0 0 0 31 0
2004-05 36 0 4 0 0 0 0 0 40 0
2005-06 29 0 5 0 4 0 0 0 38 0
2006-07 13 0 0 0 0 0 0 0 13 0
2007-08 24 0 3 0 8 0 0 0 35 0
2008-09 17 0 6 0 1 0 0 0 24 0
2009-10 20 0 3 0 7 0 0 0 30 0
2010-11 20 0 2 0 0 0 0 0 22 0
2011-12 32 0 4 0 0 0 0 0 36 0
2012-13 6 0 0 0 0 0 0 0 6 0
2013-14 1 0 3 0 0 0 0 0 4 0
2014-15 4 0 1 0 4 0 0 0 9 0
2015-16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունքում 264 0 40 0 24 0 0 0 328 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 264 0 40 0 24 0 0 0 328 0

Ձեռքբերումներ խմբագրել

  Էվերթոն ՖԱ

  • Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակից 2008/09

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Hart, Simon (2011 թ․ հոկտեմբերի 28). «Tony Hibbert: True blue» (անգլերեն). The Independent. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  5. «Защитник Эвертона продлевает контракт». Football.ua. 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  6. «Хибберт забил первый гол за 10 лет в «Эвертоне»». Sports.ru. 2012 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Հիբբերտ» հոդվածին։