Թոնդրակ (հրաբուխ)
Թոնդրակ, Թանղուրսւկ, Թանդուրեկ, Թանդուրեք, Թանդուրիկ, Թանդուրլու, Թենդուրեկ, Թոնդրիկ, Թոնդուրակ, Թոնդուրեկ, Թոնիր, Թոնրակ, Սունդերլիկ, Տանդուրեկ, Տենդյուրյուկ, լեոնագագաթ Թուրքիայում, Ծաղկանց դաշտերում։ Անջրպետում է Արածանի, Եփրատ ու Արաքս գետերը և կազմում ՝Ծաղկոան ու Կոգովիտ գավառների սահմանագիծը։ Բարձրություն 3542 մ։ Գործող հրաբուխ է, գագաթային մասը կոնաձև է և գոգավոր, բաժականմ աններս ընկած խառնարանով, որին այլազգիները տվել են Ջհաննամ Դարասի անունը։ Խառնարանի շըրջագիծը 2000, խորությունը 320 մ է, որտեղից մեծ ուժգնությամբ դուրս են ժայթքում բարձր ջերմություն ունեցող ծծմբային գազեր և գոլորշիներ։ Կազմըված է բազալտային, անդեզիտային և արախիանդեզիտային լավաներից։ Լանջերը տեղ֊տեղ զառիթափ, տեղ֊տեղ մեզմաթեք են, որոնց մի զգալի մասը ծածկված է հողմնահարված հրաբխային ապարներով։ Ունի հրաբխային ջինանյութեր ու ջերմուկներ։ Ջմեռը խիստ է, հզոր ձնածածկույթով, տարեկան տեղումներըճ 500—700 մմ։ Տիրապետում է լեռնատափաստանային և լեռնամարգադետնային բուսականութչունը։ Գրականության մեջ և քարտեզներում Թոնդրակից արևելք ցտնվող Խոոի գագաթը նույնացվում են։ Թոնդրակի հրաբուխը անցյալ ղարերում ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Հ. Աթիխը։[2]։
Թոնդրակ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Աղրըի մարզ[1] և Վանի մարզ |
Լեռնաշղթա | Հայկական լեռնաշխարհ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3533 մետր |
Սմիթսոնիան կոդ | 213030 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 469 — 992 էջ։