Թոմ Սոյեր` խուզարկու

Մարկ Տվենի արկածային վիպակ

Թոմ Սոյեր` խուզարկու (անգլ.՝ Tom Sawyer, Detective), Մարկ Տվենի արկածային վիպակը, որը գրվել է 1896 թվականին, Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածների շարունակությունն է։

Թոմ Սոյեր` խուզարկու
անգլ.՝ "Tom Sawyer, Detective"
Tom Sawyer, Detective (novel).jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և մանկական վեպ
ՀեղինակՄարկ Տվեն
Երկիր44 Star US Flag.svg ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն1896
ՆախորդPudd'nhead Wilson?
ՀաջորդPersonal Recollections of Joan of Arc?
Commons-logo.svg Tom Sawyer, Detective

ՍյուժեԽմբագրել

Իրական իրադարձությունների գրական մշակումը, որը տեղի է ունեցել մի քանի տասնամյակ շուտ (գրելու ժամանակ) Շվեդիայում։ Թոմ Սոյերը և նրա ընկեր Հաքլբերի Ֆինն օգնում են հետաքննել խճճված հանցագործությունը ՝ ադամանդների գողությունն ու սպանությունը, ինչի համար Նրանք ստիպված են Միսսուրիից մեկնել Արկանզաս

Պատմությունը պատմում է Հաք Ֆինը։

ՓաստերԽմբագրել

  • Երևելի ջենտլմենների լիգա» ֆիլմում առկա է Թոմ Սոյերի կերպարը, ով պնդում է, որ «աշխատել է որպես խուզարկու»։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին, ընդ որում Թոմը 18 տարեկան է։ գրքի իրադարձությունները տեղի են ունենում 1860-ական թվականներին, Թոմը 16-17 տարեկան է։
  • 1938 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է նույնանուն ֆիլմը[1]։

Գրագողության մեղադրանքներԽմբագրել

1909 թվականին դանիացի դպրոցական ուսուցիչ Վալդեմար Թորեսը «Maaneds» ամսագրում հրապարակել է գրություն, որում պնդում է, որ Տվենը պատմվածքի սյուժեն փոխառել է Սթեն Բլիխերի «Վիկարիոսը Ուեյլբլից» պատմությունից։

Քանի որ այս պատմությունը դանիերենից միայն գերմաներեն է թարգմանվել, այլ ոչ թե անգլերեն, Մարկ Տվենի քարտուղարը գրեց Թորեսենին պատասխանել է. «Պարոն Քլեմենսը (Մարկ Տվեն) դանիերենին չի տիրապետում, իսկ գերմաներենին մակերեսորեն է ծանոթ։ Հետևաբար, նա չի կարդացել այն գիրքը, որի մասին խոսում եք, և չի տեսել նրա թարգմանությունները։ «Թոմ Սոյերը` խուզարկու»-ի սյուժեն ամբողջությամբ հորինել է պարոն Քլեմենսը, որը երբեք գրագողություն չէր»[2]։

Ինքը՝ Տվենըը, այս առիթով ասել է, որ իր ստեղծագործության հիմք է ընդունել հին ստեղծագործություն` Շվեդիայի հանցավոր ժամանակագրությունից, գործողությունները տեղափոխել է Ամերիկա և ավելացրել է մի քանի աննշան մանրամասներ[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել