Թոմը և Ջերին. մանկության տարիներ

«Թոմը և Ջերին։ Մանկության տարիներ» կամ «Թոմը և Ջերին մանուկ ժամանակ», անիմացիոն մուլտսերիալ, որը պատմում է Թոմի և Ջերիի մանկության արկածների մասին։ Պրեմիերան կայացել է FOX ալիքով 1990 թվականի սեպտեմբերի 8-ին[2] և տևել է մինչև 1993 թվականի դեկտեմբերի 10-ը։ Ավելի ուշ մուլտսերիալը հեռարձակվել է աշխարհի բազում ալիքներով և շատ անգամ վերաթողարկվել է VHS և DVD ձևաչափով։

Թոմը և Ջերին. մանկության տարիներ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
ԺանրԲուֆոնադ, կոմիքս, սյուրռեալիստիկ հումոր և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողՈւիլյամ Հաննա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ՀեռուստաալիքAmerican Broadcasting Company և Fox Broadcasting Company
Եթերաշրջաններ4
Սերիաների քանակ65
ՊրոդյուսերՈւիլյամ Հաննա
ՌեժիսորRobert Alvarez?
ԸնկերությունHanna-Barbera
Էկրաններին է
դեկտեմբերի 22, 1995
Սերիայի տևողություն21 րոպե
ՆախորդԹոմ և Ջերի․ Կատակերգական շոու
ՀաջորդԹոմի և Ջերիի արկածները

«Թոմն ու Ջերին մանկությունում» մուլտսերիալը մի քիչ նման է դասական «Թոմին ու Ջերիին», բայց բռնության մակարդակը այստեղ այնքան էլ շատ չէ։ Բացի դրանից՝ Թոմը և Ջերին հաճախ չեն օգտագործում գործիքներ կամ զենքեր՝ միմյանց վրա հարձակվելու համար, և դրա տեղը ուղղակի հետապնդում են միմյանց։ Ինչպես միշտ, կատվիկ Թոմը միշտ փոձում է բռնել մկնիկ Ջերիին, ինչը հաճախ հանգեցնելում է անհաջող իրավիճակների։ Սերիալում ցուցադրված է Սպայկի և Տայկի արկածները, նաև՝ Դրուպի և իր որդու՝ Դրիպպլայի դիմակայությունը չար գայլի՝ Մաքվուլֆոմի դեմ։ Մուլտֆիլմի դուրս գալուց հետո FOX KIDS-ում ցուցադրել են «Դրուպի-սուպերցուլ» մուլտֆիլմի սփին-օֆֆը։

Ռուսաստանում մուլտսերիալի պրեմիերան կայացել է 1995 թվականի ՆՏՎ ալիքով՝ կրկնօրինակված թարգմանությամբ։ Ռուսերենով բոլոր դերերը հնչյունավորել են դերասաններ Ալեքսեյ Բորզունովը, Ալեքսանդր Սոլովյովը և Լյուդմիլա Գնիլովան։ Պրեմիերայից մեկ տարի անց որոշ սերիաներ թողարկվել են VHS ձևաչափով «Եկատերինբուրգ Արտ — Home Video» ընկերության կողմից 1996 թվականի հունվարին։ 2007 թվականի ամռանը մուլտսերիալը հեռարձակվել է «Ռոսիա» հեռուստաալիքով ռուսերեն թարգմանությամբ, 3 տարի հետո՝ 2010 թվականին, հեռարձակվել է ՏՎ 3 ալիքով, 2 տարի անց՝ 2012 թվականին ՏՆՏ-ով և հետո 2014 թվականին՝ ՍՏՍ-ով։

Սյուժե խմբագրել

Մուլտսերիալը իր մեջ ներառում է երկու պատմություն Թոմի և Ջերիի և մեկը Դրուպիի և Դրիպպլայի կամ Սպայկի և Տայկի մասնակցությամբ, որոշ էպիզոդներում նաև հակառակը։ Սյուժեն կատվի և մկան համար մնաց անփոփոխ՝ մուլտսերիալի ողջ ընթացքում կատուն պատրաստվում է բռնել մկանը, բայց նրան դա անել ոչ մի կերպ չի հաջողվում վրիպումների կամ այլ հանգամանքների պատճառով։ Երբեմն որոշ էպիզոդներում գլխավոր հերոսները միմյանց հետ ընկերանում են և օգնում են միմյանց[3]։ Բացի դրանից, մուլտսերիալի ողջ ընթացքում Ջերին կրում է կարմիր թիթեռնիկ, իր գլխի վրա կա մազափունջ. իսկ կատու Թոմը էպիզոդներում հաճախ հայտնվում է կարմիր գույնի կեպիով։

Մուլտսերիալի երկրորդ մասում ցուցադրված է շուն Դրուպիի և իր որդի՝ Դրիպպլայի արկածները։ Երկու կերպարներն էլ, էպիզոդից կախված, նրանք աշխատում են թատրոնում, պիցերիաում, ֆիտնես կենտրոնում և այլ վայրերում։ Շների գլխավոր թշնամին չար գայլ՝ Մաքվուլֆը։ Տվյալ հատվածում կա հրապուրիչ և համարձակ մի կին՝ միսս Վավումը, որը սիրում է Դրուպպիին և հանդիսանում է Մաքվուլֆի հրապուրանքի օբյեկտը։ Որոշ էպիզոդներում նաև ցուցադրվում է առանձին պատմոթյուններ շուն Սպայկի և իր որդի՝ Տայկի հետ, որը ամբողջ ժամանակ ընկնում է անախորժությունների մեջ։

Էպիզոդների ցանկ խմբագրել

Ընդամենը նկարահանվել է 65 էպիզոդ. 13-ը՝ առաջին եթերաշրջանում, 13-ը՝ երկրորդ եթերաշրջանում, 26-ը՝ երրորդ եթերաշրջանում և 13-ը՝ չորրորդ եթերաշրջանում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Google Groups». groups.google.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  3. Perlmutter, David (2018). The Encyclopedia of American Animated Television Shows. Rowman & Littlefield. էջեր 648–651. ISBN 978-1538103739.
  4. https://www.amazon.de/dp/B001AAKEV4

Արտաքին հղումներ խմբագրել