Թոմաս Բերդեն
Թոմաս Բերդեն (հոլ.՝ Thomas Beerdsen, սեպտեմբերի 13, 1998[1], Ապելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2]), hոլանդացի շախմատիստ, միջազգային վարպետ, գրոսմայստեր։
Թոմաս Բերդեն | |
---|---|
Պետություն(ներ) | Նիդերլանդների Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 13, 1998[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Ապելդորն, Խելդեռլանդ, Նիդերլանդներ[2] |
Կոչում | ՖԻԴԵ-ի վարպետ[3], միջազգային վարպետ և գրոսմայստեր[4] |
Ներկայիս վարկանիշ | 2504 |
ՖԻԴԵ համար | 1030108 |
365chess | Thomas_Beerdsen |
Chesstempo համար | 19178 |
ICCF համար | 19178 |
Thomas Beerdsen Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Թոմաս Բերդենը ծնվել է 1998 թվականին։ 2016 թվականին երկրի մինչև 20 տարեկանների առաջնությունում կիսել է 3-4-րդ տեղերը[5]։ 2023 թվականին Հոլանդիայի թիմային առաջնությունում նա Ապելդորնի շախմատային ակումբի կազմում դարձել է հաղթող։ Այդ մրցաշարում շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և լրացրել գրոսմայստերի իր երրորդ նորման[6]։ Բերդենը Ապելդորնի շախմատային ակումբի կազմում հաղթող է դարձել նաև 2022 թվականի Հոլանդիայի թիմային առաջնությունում[7]։
Եղել է Եվրոպայի անհատական առաջնության (2023), Եվրոպայի արագ և կայծակնային (2018) մրցաշարերի մասնակից։
2023 թվականի հունվարին մասնակցել է Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվող երկրորդ կարևոր մրցաշարին՝ «Tata Steel Challengers»։ Շախմատիստը մասնակցել է նաև Բելգիայի և Գերմանիայի թիմային առաջնություններին, Եվրոպայի ակումբային գավաթներին։
2023 թվականի օգոստոսի վերջին Թոմաս Բերդենին շնորհվել է գրոսմայստերի կոչում[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 chessgames.com — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 https://ratings.fide.com/crt/main224718.pdf
- ↑ FIDE Ratings and Statistics
- ↑ https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=71
- ↑ Dutch Championship U20 - 2016 June 2016 Netherlands FIDE Chess Tournament report
- ↑ FIDE Title Applications (GM, IM, WGM, WIM, IA, FA, IO)
- ↑ Apeldoorn landskampioen – Schaakstad Apeldoorn
- ↑ «Een nieuw schaakvlog: interview met Thomas Beerdsen (deel 1)». Schaaksite (հոլանդերեն). 2023 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բերդեն» հոդվածին։ |