Թոմաս Անդերսոն Վիյ (շվեդ.՝ Tomas Andersson Wij, նաև հայտնի է որպես TAW, ի ծնե՝ Թոմաս Փեր Անդերսոն, շվեդ.՝ Tomas Per Andersson, փետրվարի 6, 1972(1972-02-06), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ երաժիշտ, երգերի հեղինակ և կատարող, լրագրող։

Թոմաս Անդերսոն Վիյ
Ծնվել էփետրվարի 6, 1972(1972-02-06) (52 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունլրագրող, երգիչ և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
Կայքtomasanderssonwij.se
 Tomas Andersson Wij Վիքիպահեստում

Լրագրող և խմբագիր խմբագրել

1990-1997 թվականներին եղել է «Svenska Dagbladet» թերթի խմբագիր, ինչպես նաև շվեդական երաժշտական «Pop» և շվեդական զվարճալի «Nöjesguiden» ամսագրերի թղթակից։ 1990-ականների կեսերին աշխատել է թղթակից հայտնի հեռուստատեսային «Knesset» շոուում, որը հեռարձակվել է ZTV ալիքով[1][2][3]։ 2000 թվականի ամռանը Թոմասը որպես DJ է աշխատել շվեդական «Sveriges Radio» ռադիոկայանում։

Երաժշտություն խմբագրել

Պրոդյուսեր Լարս Հալապին Թոմաս Անդերսոն Վիյի տաղանդը հայտնաբերեց՝ լսելով նրա երգի՝ 1995 թվականի դեմո-ձայնագրությունը և դարձավ նրա երկու ալբոմների պրոդյուսերը։ «Ett slag för dig» ալբոմի թողարկումից հետո Վիյը հայտնի դարձավ. նա պարբերաբար շրջագայում էր, սովորաբար ելույթ ունենալով բեմի վրա մենակ կանգնած՝ կիթառով։ Վիյը հայրենի Շվեդիայում չորս անգամ առաջադրվել է «Գրեմմիս» («Grammis») երաժշտական մրցանակի[4][5]։

Վիյը հասարակության ավելի մեծ ուշադրություն գրավեց 2000 թվականին, երբ Բիլլի Ջոելի երգերը թարգմանեց շվեդերեն։ 2007 թվականին նա մասնակցել է «Melodifestivalen» երաժշտական մրցույթին` հասնելով եզրափակիչ[6]։

Այդ նույն տարում նա առաջադրվեց տղամարդկանց շվեդական «Café Magazine» ամսագրի մրցանակին «ամենանորաձև կատարող» անվանակարգում։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • 1998 - Ebeneser
  • 2000 - Ett slag för dig
  • 2002 - Vi är värda så mycket mer
  • 2004 - Stjärnorna i oss
  • 2005 - Live på Rival
  • 2005 - Tomas Andersson Wij
  • 2007 - En introduktion till Tomas Andersson Wij
  • 2008 - En sommar på speed
  • 2010 - Spår
  • 2012 - Romantiken
  • 2014 - Mörkrets hastighet

Սինգլներ և EPs խմբագրել

  • 1997 - «Varelser i vattnet»
  • 1998 - «Tusen sätt att försvinna»
  • 1998 - «Väljer dig»
  • 2000 - Landet vi föddes i EP
  • 2000 - «Du skulle tagit det helt fel»
  • 2000 - «Gör nånting vackert»
  • 2000 - «Hej då»
  • 2001 - «Ett slag för dig»
  • 2002 - «Jag börjar minnas mig»
  • 2002 - «Slå»
  • 2002 - «Vissa dagar»
  • 2003 - «Blues från Sverige»
  • 2004 - «Tommy och hans mamma»
  • 2004 - «Sången om dig och mig»
  • 2005 - «Oroshjärta»
  • 2006 - En hel värld inom mig (EP)
  • 2007 - «Hälsingland»
  • 2007 - «Evighet»
  • 2008 - «Jag har simmat långt ut från land»
  • 2008 - «Sena tåg»
  • 2008 - «När ditt tåg kommer»
  • 2009 - «Det ligger i luften»
  • 2010 - «Allt är bättre än ingenting»
  • 2011 - «Jag är på väg till dig»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Անդերսոն Վիյ» հոդվածին։