Թիմ Ռայան

ամերիկացի քաղաքական գործիչ

Թիմատի Ջոն Ռայան (անգլ.՝ Timothy John Ryan, հուլիսի 16, 1973(1973-07-16), Niles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2003 թվականից)։

Թիմ Ռայան
անգլ.՝ Tim Ryan
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Bowling Green State University? (1995)[1], University of New Hampshire School of Law? (2000)[1] և John F. Kennedy High School? (1991)[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և գրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2]
Ծննդյան օր հուլիսի 16, 1973(1973-07-16) (50 տարեկան)
Ծննդավայր Niles, Թրամբուլ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Timothy John Ryan
 
Կայք՝ timforoh.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 16-ին Օհայո նահանգի Նայլզ քաղաքում։ Ավագ դպրոցում խաղացել է ամերիկյան ֆուտբոլ, դարձել է թիմի աստղը քվոտերբեկի դիրքում, սկսել է հանդես գալ հեղինակավոր Յանգստաունի համալսարանի թիմում, սակայն պրոֆեսիոնալ սպորտային կարիերայով հանդես չի եկել ծնկի վնասվածքի պատճառով։ Տեղափոխվել է Բոուլինգ-Գրին նահանգի համալսարան, որն ավարտել է քաղաքագիտության բակալավրի աստիճանով։ Դոկտորական աստիճան իրավամբ ստացել է Նյու Հեմփշիրի համալսարանի իրավունքի դպրոցում, նաև սովորել է Ֆլորենցիայի համալսարանում՝ Փենսիլվանիայի նահանգի համալսարանի իրավունքի դպրոցի միջազգային ծրագրով։ 1995-1997 թվականներին կարիերա է սկսել կոնգրեսական Ջեյմս Թրեֆիկանտի աշխատակազմում, այնուհետև աշխատել է Թրումբուլի շրջանի դատախազի գրասենյակում[3]։

2001 թվականին ընտրվել Է Օհայոյի Սենատ, 2002 թվականին հաղթել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում՝ զբաղեցնելով Թրեֆիկանտի աթոռը, որը դատապարտվել է կոռուպցիոն մեղադրանքներով[4]։

2006 թվականին պաշտպանել է Secure Fence Act օրինագիծը, որը ենթադրում էր Մեքսիկայի հետ սահմանին արգելքների համակարգ կառուցել անօրինական ներգաղթը կանխելու համար[5]։

2010 թվականին նախաձեռնել է օրինագիծ՝ ազգային արժույթի փոխարժեքն արհեստականորեն նվազեցնող երկրներից ԱՄՆ ապրանքների ներմուծման համար արգելված մաքսային սակագներ սահմանելու մասին (առաջին հերթին նկատի է առնվել Չինաստանը), որը, սակայն, այդպես էլ չի քննարկվել Սենատի կողմից։ Ի սկզբանե հավանություն է տվել ԱՄՆ-ի համար մատչելի առողջապահության մասին ակտում Ստուպակ-Փիթսի փոփոխությանը, որը նախատեսում էր դաշնային բյուջեից աբորտների ֆինանսավորման սահմանափակում, սակայն 2015 թվականի հունվարին հայտարարել էր կանանց ընտրության ազատության երաշխավորման նկատմամբ իր դիրքորոշման փոփոխության մասին։

2019 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածության առաջադրման համար պայքարի մեջ մտնելու մասին[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=R000577
  2. https://github.com/unitedstates/congress-legislators
  3. Theresa Seiger (2019 թ․ ապրիլի 12). «Who is Tim Ryan? 8 things to know about the US representative and presidential hopeful» (անգլերեն). Atlanta Journal-Constitution. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  4. Jackie Borchardt and Deirdre Shesgreen (2019 թ․ ապրիլի 4). «Who is Tim Ryan? 5 things to know about the Ohio Democrat running for president» (անգլերեն). Cincinnati Enquirer. Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  5. Joe Perticone (2019 թ․ ապրիլի 12). «Tim Ryan is running for president in 2020. Here's everything we know about the candidate and how he stacks up against the competition» (անգլերեն). Business Insider. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  6. Ali Vitali (2019 թ․ ապրիլի 4). «Ohio Rep. Tim Ryan throws his name into growing 2020 field» (անգլերեն). NBC News. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Ռայան» հոդվածին։