Թիմոթի (ոչ վաղ քան 1839 և ոչ ուշ քան 1844 - ապրիլի 3, 2004(2004-04-03), Փաուդերհեմ դղյակ, Փաուդերհեմ, Teignbridge, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), միջերկրածովյան կրիա, Էգ, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի նավերի մասկոտ։ Ղրիմի պատերազմի վերջին ականատեսը։

Թիմոթի
Թիմոթին 1993 թվականին։ Կցված ցուցանակի վրա գրված է. «My name is Timothy. I am very old - please do not pick me up» (Իմ անունը Թիմոթի է։ Ես շատ ծեր եմ. խնդրում եմ, ինձ մի բարձրացրեք։)
Թիմոթին 1993 թվականին։ Կցված ցուցանակի վրա գրված է. «My name is Timothy. I am very old - please do not pick me up» (Իմ անունը Թիմոթի է։ Ես շատ ծեր եմ. խնդրում եմ, ինձ մի բարձրացրեք։)
Տեսակմասկոտ, առանձնյակ և անհատական օրգանիզմ
Սեռիգական
Ծնվել էոչ վաղ քան 1839 և ոչ ուշ քան 1844
Սատկել էապրիլի 3, 2004(2004-04-03)
Սատկելու վայրՓաուդերհեմ դղյակ, Փաուդերհեմ, Teignbridge, Դևոն, Դևոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Թիմոթիին պորտուգալական ծովահենական նավի վրա 1854 թվականին հայտնաբերել է նավապետ Ջոն Էվերարդը՝ Կուրտենե տոհմից (Կոմս Դևոն)։ Նա դարձել է HMS Queen առագաստանավի, որը մասնակցել Է Ղրիմի պատերազմի ընթացքում տեղի ունեցած Սևաստոպոլի ռմբակոծությանը[1], այնուհետև HMS Princess Charlotte և Nankin առագաստանավերի խորհրդանիշը[2]։

1892 թվականին ափ դուրս գալուց հետո Թիմոթին ապրել է Դևոնի կոմսերի նախնիների դղյակում։ Միայն 1926 թվականին նրա տերերը հայտնաբերել են, որ Թիմոթին արու չէ, այլ էգ։

Կրիան սատկել է 2004 թվականի ապրիլի 3-ին՝ 165 տարեկանում և թաղվել ամրոցում։ Թիմոթիի մահը կարևոր նորություն էր բրիտանական առաջատար ԶԼՄ-ներում[3][4], որոնք հայտարարեցին, որ սատկել է Միացյալ Թագավորության ամենատարեց բնակիչը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 'Timmy the tortoise dies aged 160' BBC News 7 April 2004 Արխիվացված 14 Օգոստոս 2017 Wayback Machine(անգլ.)
  2. 'War Hero Tortoise Dies, Aged 160' Sky News 7 April 2004(անգլ.)
  3. BBC NEWS | UK | England | Devon | Timmy the tortoise dies aged 160 Արխիվացված 2017-05-26 Wayback Machine(անգլ.)
  4. [1] Արխիվացված 2015-04-02 Wayback Machine RIP: Timothy the tortoise dies, aged 160 — Telegraph(անգլ.)

Գրականություն

խմբագրել