Թըրք Վեն Լեյք

հայ երաժշտության ուսուցիչ, ջազ երաժիշտ, ոչ գեղարվեստական գրող, կիթառահար, կոմպոզիտոր

Թըրք Վեն Լեյք (անգլ.՝ Turk Van Lake, իսկական անունը՝ Վանիկ Ռուբենի Հովսեփյան), (հունիսի 15, 1918, Բոստոն - սեպտեմբերի 1, 2002[1]), հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ[2]։

Թըրք Վեն Լեյք
Բնօրինակ անունTurk Van Lake
Ի ծնե անունՎանիկ Ռուբենի Հովսեփյան
Ծնվել էհունիսի 15, 1918
Բոստոն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 1, 2002(2002-09-01) (տարիքը 84)
Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերջազ,
դասական
Մասնագիտությունկիթառիստ, կոմպոզիտոր, գործիքավորող
Գործիքներկիթառ
Գործունեություն1940-2000
ԿրթությունBoston Conservatory at Berklee?

Վանիկ Հովսեփյանը ծնվել է Բոստոնում (Մասսաչուսեթս), Թուրքիայից փախստական հայկական ընտանիքում։ Ընտանիքով տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ երաժշտական կրթություն է ստանում Տոտենվիլի բարձրագույն դպրոցում, որտեղ Օտտո Սեզանի ղեկավարությամբ հարմոնիա է ուսումնասիրում։ Հետո ավարտում է կոնսերվատորիան։ Ավարտելուց հետո հետաքրքրվում է ջազով։ Ջազային երաժշտի կարիերան սկսում է Չիք Ուեբի նվագախմբում։ Նվագում է կիթառ, 19 տարեկանում կատարվում է նրա գործիքավորած երաժշտությունը։ 1940-ական թվականներին նվագում է բազմաթիվ ջազ խմբերում։ 1954 թվականին ստեղծում է իր ջազ-քառյակը[3]։ Նրա գործիքավորումները կատարում էին Քաունթ Բեյսին, Լայոնել Հեմփթընը և Բենի Գուդմանը։ Նվագել է Չառլի Բարնեթի, Լայոնել Համփթընի, Բադի Ռիչի, Սառա Վոգանի հետ և Գուդմանի հանրահայտ նվագախմբում[2]։

Մինչև 1993 թվականը Վանիկ Հովսեփյանը դասավանդել է Սթեյթն Այլանդի քոլեջում (անգլ.՝ College of Staten Island)։ Մի շարք գրքերի հեղինակ է եղել, երաժշտական «Մետրոնոմ» ամսագրում հոդվածների շարքի հեղինակ էր, որտեղ գրում էր ջազում կիթառի դերի մասին։ Ստեղծագործել է դասական ոճում, իր իսկական անունով[2]։

Մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին Նյու Յորքի Սթեյթըն Այլանդ ծերանոցում (անգլ.՝ Staten Island nursing home

Ծանոթագրություններ

խմբագրել