Թզուկ Քիթը (ֆիլմ, 1953)
«Թզուկ Քիթը» (գերմ.՝ Zwerg Nase), 1953 թվականի գերմանական ֆիլմ, Վիլհելմ Հաուֆի համանուն հեքիաթի էկրանավորումը։
Թզուկ Քիթը գերմ.՝ Zwerg Nase | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Ժանր | մանկական ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 1953 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Francesco Stefani?[1][2] |
Պրոդյուսեր | Hubert Schonger? |
Սցենարի հեղինակ | Emil Surmann? |
Դերակատարներ | Հանս Կլարին, Elinor von Wallerstein?, Էդիթ Շուլցե-Վեստրում, Էռնստ Ռոտմունդ, Wolfgang Eichberger?, Հանս Էլվենսպոեկ և Alfred Pongratz? |
Օպերատոր | Վոլֆ Շվան |
Երաժշտություն | Նորբերտ Շուլցե |
Մոնտաժ | Eva Ponto? |
Տևողություն | 80 րոպե |
Սյուժե
խմբագրելՏասներկուամյա Յակոբը մորն օգնում է շուկայում բանջարեղեն վաճառելիս։ Նա հաճախ գնորդներին օգնում է գնածը տանել տուն։ Մի տգեղ պառավ դժգոհում է ապրանքից։ Յակոբը կնոջը կշտամբում է ու ծաղրում նրա արտաքինը, ինչին ի պատասխան նա սպառնում է, որ Յակոբը կդառնա իր նման։ Նա գնում է վեց կաղամբ և Յակոբին խնդրում տանել իր տուն։ Այնտեղ տղան վերածվում է երկար քթով թզուկի։ Յոթ տարի նա սովորում է խոհարարություն և վերադառնում է ծնողների մոտ, սակայն նրանք չեն ճանաչում տղային ու վռնդում են նրան։
Յակոբը որոշում է որպես խոհարար աշխատանքի ընդունվել դքսի մոտ։ Ավելի ուշ նա հանդիպում է խոսող սագի (Միմի), որն իր նման կախարդվել էր ծեր կնոջ կողմից։ Յակոբը կախարդված սագին վերադարձնում է հորը, որը նրան նորից մարդ է դարձնում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Հանս Դիտեր Գյոտց[3] | մանկության տարիներին | Յակոբ
Հանս Կլարին[3] | թզուկ | Յակոբ
Դիեմ Գերստորֆեր[3] | սագ | Միմի
Էդիտ Շուլցե-Վեստրում[3] | Կախարդ |
Էլինոր ֆոն Վալերստայն[3] | Հաննա |
Էռնստ Ռոտմունդ[3] | Դուքս |
Վոլֆգանգ Էյխբերգեր[3] | Արքայազն |
Հանս Էլվենսպոեկ[3] | Շեֆ խոհարար |
Ալֆրեդ Պոնգրատց[3] | Կապիտան |
Արտադրություն
խմբագրելՖիլմը նկարահանվել է Օտտոբոյրեն վանքում և Մեմինգենում, որի ինտերիերը նման է Օտտոբոյրեն վանքին, ինչպես նաև Շոնգեր ստուդիայում (Իննինգ ամ Ամմերզե)։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1953 թվականի հունվարի 25-ին Գյոպինգենում, 1953 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Արևմտյան Բեռլինում։
VHS թողարկում
խմբագրել1995 թվականի հունվարին ֆիլմը թողարկվել է VHS-ով Euro Video GmbH ընկերության կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Թզուկ Քիթը» Արխիվացված 2019-12-06 Wayback Machine մուլտֆիլմը Online-Filmdatenbank կայքում