Թզուկ Քիթը (հեքիաթ)
Քիթ թզուկ (գերմ.՝ Der Zwerg Nase), գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի ամենահայտնի հեքիաթներից մեկը։ Ընդգրկված է «Ալեքսանդր շեյխը և նրա ստրուկները» ժողովածուում։
Թզուկ Քիթը գերմ.՝ Der Zwerg Nase | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ |
Թվական | 1827 |
Սյուժե
խմբագրելԳերմանիայի մի անհայտ քաղաքում ապրում էր կոշկակար։ Նրա կին Հաննան և որդի Յակովը շուկայում բանջարեղեն են վաճառում։ Մի անգամ, երբ նրանց է մոտենում մի այլանդակ ծեր կին և սկսում վատաբանել ապրանքը, Յակովը զայրանում է նրա ասածների վրա և ծաղրում պառավ կնոջ արտաքինը։ Դրանից հետո պառավը խոստանում է, որ տղան նույնպես կդառնա այնպիսին, ինչպիսին ինքն է։ Պարզվում է, որ այդ կինը վհուկ է, և նրան անվանում են Քրեյթերուեյս (գերմ. Kräuterweiss - բույսերից գլուխ հանող)։ Երբ Յակովը վհուկին օգնում է տանել գնումները, նրա տանը տեսնում է մարդակերպ ծովախոզուկներ և սկյուռիկներ։ Քրեյթերուեյսը կերակրու է նրան համեղ ապուրով։
Նա քնում է և երազում տեսնում, որ ինքը յոթ տարի ծառայում է պառավին սկյուռի կերպարանքով և անգամ դառնում հիանալի խոհարար։ Երբ Յակովն արթնանում է և վերադառնում շուկա, պարզվում է, թե իսկապես անցել է յոթ տարի, իսկ ինքը վերածվել է այլանդակ քթով թզուկի։ Ծնողները նրան չեն ճանաչում և չեն հավատում։
Այդ ժամանակ Յակովն աշխատանքի է անցում համադամասեր հերցոգի մոտ որպես խոհարարի աշակերտ (իբրև փորձություն նա պատրաստում է դանիական արգանակ՝ համբուրգյան կարմիր խմորագնդիկներով)։ Հերցոգն ուտում է նրա եփած կերակուրը և գովում։
Մի անգամ Թզուկ Քիթը, ինչպես նրան սկսել էին անվանել, շուկայից գնում է Միմի սագին (որն իրականում կախարդված աղջիկ էր)։ Սագն օգնում է նրան պատրաստել «թագուհու կարկանդակ» հերցոգի և նրա հյուրի՝ իշխանի համար, ինչպես նաև գտնել դրա համար լավագույն համեմունքը՝ «բարի փռշտոց» (գերմ. Niesmitlust — փռշտա՛ հաճույքով), որը տեսելով՝ Յակովը ճանաչում է այն նույն ապուրի բաղադրամասը։ Իր սենյակում նա հոտ է քաշում խոտից և վերադառնում իր նախկին տեսքին։
Սկզբում նրանք գնում են Միմիի հոր՝ կախարդ Վետտերբոկի մոտ, որը շներհակալություն է հայտնում Յակովին։ Վերջինս վերադառնում է ծնողների մոտ բավական գումարով։ Իսկ հերցոգը պատերազմ է հայտարարում Իշխանին (դա «բուսական պատերազմ» էր), բայց հետո խաղաղություն կնքվեց՝ «կարկանդակի հաշտությունը»։
Էկրանավորում
խմբագրել- Zwerg Nase (Ավստրիա, 1921)
- Zwerg Nase (Գերմանիա, 1924)
- Zwerg Nase (ԳՖՀ, 1953)
- Zwerg Nase (ԳՖՀ, 1955)
- Zwerg Nase (ԳԴՀ, 1958)
- Карлик Нос (ԽՍՀՄ, 1970)
- Zwerg Nase (ԳԴՀ, 1978)
- Zwerg Nase (Ավստրիա, 1980)
- O nosaté čarodějnici (ՉՍՀ 1984)
- Zwerg Nase (ԳԴՀ, 1986)
- Zwerg Nase (Գերմանիա, 1991)
- Քիթ Թզուկ (Ռուսաստան, 2003)
- Zwerg Nase (Գերմանիա, 2006)
- Թզուկ Քիթը (Գերմանիա, 2008)
Կորած էկրանավորում
խմբագրելԸստ համացանցի օգտատերերի հուշերի՝ 1980-ական թվականներին խորհրդային հեռուստատեսությամբ ցուցադրվել է «Աղքատ Յակովի մասին լեգենդը» կամ «Յակովի դաստիարակչական պատմությունը», որը սարսափեցրել է բազմաթիվ հեռուստադիտողների իր անելանելիության ճնշող մթնոլորտի պատճառով։ Նրա գոյությունը հաստատող փաստաթղթերը ներկայում չկան[1][2][3], իսկ կորած էկրանավորման մասին պատմությունը գրեթե քաղաքային լեգենդ է դարձել։
Բեմադրություն
խմբագրել- Թզուկ Քիթը — բեմադրությունը՝ Ս․ Վասիլևսկու, երաժշտությունը՝ Յու․ Բուցկոյի, Ձայնապնակների Մելոդիա ընկերություն, ԽՍՀՄ, 1980 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Позднесоветская легенда о Жути». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Дети Карлика Носа
- ↑ Почему мы помним о том, чего не было?
Արտաքին հղումներ
խմբագրել- «Թզուկ Քիթը» Արխիվացված 2018-11-20 Wayback Machine Գրապահարանում
- Թզուկ Քիթը Արխիվացված 2020-01-25 Wayback Machine Märchen.net կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ Քիթը (հեքիաթ)» հոդվածին։ |