Թզուկային պտղաբուծություն

Թզուկային պտղաբուծություն, ցածրաբուն պտղատու ծառերի (առավելապես՝ տանձենու, խնձորենու) աճեցում։ Պտղաբուծության ինտենսիվացման եղանակներից է։ Լայնորեն տարածված է տաք և չոր կլիմայով երկրներում։

Խնձորի ինտենսիվ այգի (Ուզբեկստան)

Կիրառություն խմբագրել

Ցածրաճ պտղատու ծառեր ստանում են հիմնականում սովորական սորտերը պատվաստելով ցածրաճ պատվաստակալի վրա։ Խնձորենու համար որպես պատվաստակալ օգտագործում են հիմնականում նրա տարատեսակները (դուսենները և պարադիզկան), տանձենու համար՝ սերկևիլենին։ Ցածրաճ պատվաստակալի վրա պատվաստված ծառերն ավելի վաղահաս են, քան բարձրաճ պատվաստակալներինը և տալիս են խոշոր, բարձր շաքարայնության պտուղներ։ Թզուկ ծառերի սաղարթի ոչ մեծ չափերը հեշտացնում են ծառերի խնամքը և բերքահավաքը։ Միաժամանակ արմատային համակարգի նվազ տարածվածության պատճառով բերրի հողերը պահանջկոտ են և ունեն մշտական ոռոգման կարիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։