Թզարմատ գարնանային
Թզարմատ գարնանային
Թզարմատ գարնանային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ենթաընտանիք Գորտնուկայիններ (Ranunculoideae)
Տրիբա Ranunculeae
Ցեղ Թզարմատ (Ficaria)
Տեսակ Թզարմատ գարնանային (F. verna)
Միջազգային անվանում
Ficaria verna

Թզարմատ գարնանային կամ հրանունկ գարնանային (լատին․՝ Ficária vérna) խոտածածկի բույս, հրանունկազգիների ընտանիքի տեսակ։

Տարածվածություն խմբագրել

Ինչպես և շատ թզարմատներ, այս տեսակը ևս սիրում է աճել սառը և անցումային կլիմայական գոտում, խոնավ վայրերում։

Խոտաբույսը լայնորեն տարածված է Եվրասիայում՝ արևելյան ատլանտիդայից մինչև Արևմտյան Սիբիր։ Այս տեսակների շարքն ընդգրկում է ամբողջ Մերձավոր Արևելքը, ներառյալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները[1]։

Կենսաբանական բնութագիր խմբագրել

 
Թզարմատ գարնանային

Բույսը հետաքրքիր է նրանով, որ ունի երկու տեսակի աճած բողբոջներ` արմատների վրա և տերևների ձուլակտորներում։

Թզարմատի ծաղիկների ծաղկափոշու համար արևոտ վայրերում նստում են բզեզները, մեղուները, մրջյունները (ստվերում ոչ մի պտուղ չի ձևավորվում)։

Ծաղկի բանաձևն է՝  [2]:

Պտուղները բազ-մաընկուզիկ են։ Ընկուզիկները տանձաձև են, կլորավուն օվալաձև, գագաթը վերջանում է լայն, սյունիկի քիչ երկայնական, կողավոր մնացորդով։ Պտղասպին ոչ մեծ ելունդի տեսք ունի։ Մակերևույթը թմբաակոսավոր է, թավոտ։

Գունավորումը բաց դեղնավուն է, սերմնասպիի մոտ` ավելի մուգ։ Երկարությունը 2.5-3.5 մմ է, լայնությունը և հաստությունը` 2-2.5 մմ։

Թունավոր հատկություններ խմբագրել

Թունավոր է բույսն ամբողջությամբ։ Պարունակում է պրոտոանեմոնին։

Այլ տեսակներ խմբագրել

Գորտնուկազգիների ընտանիքում թունավոր հատկություններով օժտված են շատ այլ ցեղերի ներկայացուցիչներ. հողմածաղիկ - ветренница - Anemone (պրոտոանեմոնին, անեմոնին), ագռավագի - воронец - Actaea (ալկալոիդներ, սապոնիններ), ոսկեծաղիկ կամ ցինգ - калужница - Caltha (պրոտոանեմոնին, անեմոնին), եղջրագլխիկ - рогоглавник - Ceratocephalus (ռանունկուլին, ալկալոիդներ), մլակասպան – клопогон - Cimicifuga (տրիտերպենոիդներ, ալկալոիդներ), մամրիչ - ломонос - Clematis (ալկալոիդներ, սապոնիններ), ղանձլամեր - морозник - Helleborus (ալկալոիդներ, ռանունկուլին, պրոտոանեմոնին), քնախոտ - прострел («сон-трава») - Pulsatilla (պրոտոանեմոնին, ալկալոիդներ), գնձմնձուկ -василистник - Thalictrum (ալկալոիդներ, ցիանոգլիկոզիդներ), ձզկի – купальница - Trollius (ալկալոիդներ, սապոնիններ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По данным сайта GRIN (см. раздел Ссылки).
  2. Барабанов Е. И. Ботаника: учебник для студ. высш. учеб. заведений. — М.: Издат. центр «Академия», 2006. — С. 237. — 448 с. — ISBN 5-7695-2656-4

Գրականություն խմբագրել

  • Жизнь растений : в 6 т. / под ред. А. Л. Тахтаджяна. — Т. 5, ч. 2. Цветковые растения. — М.: Просвещение, 1981. — С. 82, 83, 109, 210, 211.
  • Կաղապար:ИОРСР

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Жабник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • «taxon». Germplasm Resources Information Network (GRIN).(անգլ.) (Ստուգված է 10 Հունիսի 2009)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ գարնանային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզարմատ գարնանային» հոդվածին։