Մարմինը հաստ է, խոշոր, երկարությունը՝ 2-150 մմ, մերկ կամ ծածկված մազիկներով, խոզաններով, թեփուկներով։ Բեղիկները ծնկաձև են, հատվածավոր, վերջին 3-7 հոդերը մի կողմից թիթեղաձև լայնացած են և կազմում են անհամաչափ գուրզ, որը կարող է բացվել հովանոցի նման։ Գլուխն ազատ է, ակնառու՝ վերևից, առջևի ոտքերը փորող են (այդպիսին կարող են լինել նաև միջին և հետևի ոտքերը), թաթերը կազմված են 5 գլանաձև հոդերից։
Թրթուրը C-աձև է, սպիտակ, մազոտ, գլուխը՝ մեծ, մուգ դեղին, վարը՝ առանց հավելուկների։ Ոտքերը երկար են, քայլելու համար ոչ պիտանի, ծառայում են կերը բռնելուն։ Թաքնված կյանք են վարում։ Զարգանում են հողում, բուսական մնացորդների կուտակումներում, փտած բնափայտում։
Որոշ տեսակներ (օրինակ՝ կովկասյան մայիսյան բզեզը) մեծ վնաս են հասցնում տնկարկներին, անտառներին, մյուսները հողում զարգացող արմատակերներ են՝ գյուղատնտեսության լուրջ վնասատուներ։ Առանձին տեսակներ հաճախ ընկնում են ջրամբարները, կեղտոտում ջուրը և կարող են տարածել զանազան հիվանդություններ, որոշները որդերի (հելմինթներ) միջանկյալ տերեր են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 178)։