Թերեզա Սլավոմիրա Թորանսկա (լեհ.՝ Teresa Sławomira Torańska, հունվարի 1, 1944(1944-01-01)[1][2], Vawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 2, 2013(2013-01-02)[1][2], Վարշավա, Լեհաստան), լեհ լրագրող և գրող[3]։ Առավել հայտնի է իր Oni մենագրությամբ[4]։

Թերեզա Թորանսկա
լեհ.՝ Teresa Torańska
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1944(1944-01-01)[1][2]
ԾննդավայրVawkavysk, Belastok Region, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 2, 2013(2013-01-02)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎարշավայի համալսարանի իրավունքի և վարչության ֆակուլտետ
Մասնագիտությունլրագրող և գրող
Պարգևներ և
մրցանակներ
Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր և Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա
Կայքtoranska.pl
 Teresa Torańska Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թերեզա Թորանսկան ծնվել է 1944 թվականի հունվարի 1-ին, Վոլկովիսկում (1945 թվականից սկսած` Բելառուսի կազմի մեջ), որն այդ ժամանակ եղել է Խորհրդային Միության կողմից գրավված Երկրորդ լեհական հանրապետության մաս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Վարշավայի համալսարանի Իրավունքի բաժինը։ Աշխատել է որպես լրագրող լեհական հայտնի «Մշակույթ» ("Kultura”) շաբաթաթերում 1970-ականներին, և հետո, մի քանի տասնամյակ աշխատել է լեհական առաջատար Kultura paryska գրական ամսագրում, որն արգելված էր կոմունիստական Լեհաստանում ու հրատարակվում էր Փարիզում (Ֆրանսիա)[5]։ Նրա «Նրանց» (լեհ.՝ Oni) գիրքը բեսթսելլեր է դարձել, սկսել են զուգահեռներ տանել նրա և Օրիանա Ֆալլաչիի միջև[6]։ Նրա հետաքննական ոճը թերևս լավագույնս ցուցադրվել է կոմունիստ գեներալ Վոյցեխ Յարուզելսկիին մերկացնող հոդվածում։ 1990-ական թվականներին Թորանսկան վարելէ երկու հեռուսահաղորդում Telewizja Polska (TVP) հեռուստաալիքում. սոցիալ-քաղաքական "Teraz Wy” (Հիմա դու) և պատմական "Powtórka z PRL-u”: Թորանսկան գրել է Dworzec gdański վավերագրական ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է Մարիա Զմարզ-Կոզանովիչի կողմից։ Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2007 թվականին, պատմում է լեհ հրեաների մասին, ում ստիպել են լքել Լեհաստանը 1968 թվականի մարտից հետո[3]։ 2013 թվականին իր մահից առաջ նա եղել է լեհական երկրորդ ամենամեծ օրաթերթի` Gazeta Wyborcza թղթակից` հարցազրույցներ վարելով լեհ առաջատար քաղաքական գործիչների հետ։ Մահացել է 2013 թվականի հունվարի 2-ին, երկարատև հիվանդությունից հետո, իր ծննդյան 69-րդ տարեդարձից մեկ օր անց[7]։ Թաղված է Պովոնզկի զինվորական գերեզմանոցում։

Աշխատանքներ խմբագրել

  • Widok z dolu (Տեսարան ներքևից) (ռեպորտաժ), (1980), 162 էջ, լեզու. լեհերեն 978-83-207-0236-1
  • Oni (Նրանց. Ստալինի լեհահակ խամաճիկները), (1988, մայիս), 384 էջ, 978-0-06-091493-6
  • My (Մենք), (1994), 295 էջ, լեզու. լեհերեն, 978-83-85611-23-3, հրատարակվել է նաև որպես էլեկտրոնային գիրք
  • Byli (Անցյալ), (ռեպորտաժ), Վարշավա, 2006, 318 էջ, լեզու. լեհերեն, 83-247-0246-6
  • Są - Rozmowa o dobrych uczuciach (Նրանք են. զրույց լավ զգացմունքների մասին), Վարշավա, 2007, 288 էջ, լեզու. լեհերեն 978-83-247-0791-1
  • Dworzec gdański (Գդանսկի գնացքի կայարան) վավերագրական ֆիլմ, Լեհաստան, 2007
  • Jesteśmy (Մենք ենք), Վարշավա, 2008, 978-83-247-1027-0
  • Śmierć spóźnia się o minutę (Մահը մի րոպե ուշացած է), Վարշավա, 2010, 978-83-268-0049-8

Պարգևներ խմբագրել

  • 2000 թվականին Թերեզա Թորանսկան PEN միջազգային կազմակերպութան լեհական ակումբից ստացել է Ksawery Pruszyński մրցանակ` «Նրանց. Ստալինի լեհ խամաճիկները» գրքի համար
  • Թորանսկան եղել է Barbara Łopieńska ամենամյա մրցանակի առաջին ստացողը` մամուլում հրապարակված լավագույն հարցազրույցի համար (ստացել է 2005 թվականին, Վոյցեխ Յարուզելսկիի հետ հարցազրույցի համար)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 «Teresa Torańska | Artist | Culture.pl». Culture.pl (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  4. Stalinism revisited : the establishment of communist regimes in East-Central Europe. Tismaneanu, Vladimir. Budapest: Central European University Press. 2009. էջեր 46–47. ISBN 9789639776630. OCLC 649914606.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. eNumi. «Articles .:. 70th Anniversary of Kultura Paryska Magazine .:. eNumi.pl». www.enumi.pl. Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  6. Gross, John. «BOOKS OF THE TIMES» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 27-ին.
  7. Teresa Torańska nie żyje. Gazeta.pl. Wiadomości. Retrieved January 2, 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թերեզա Թորանսկա» հոդվածին։