Թեոդոր Գյոյոկ (գերմ.՝ Theodor Gööck, 1828[1][2] - 1893[1][2]), ռուսերենի ուսուցիչ, պետական խորհրդական, Յուրևյան (Դորպատի) գիմնազիայի տնօրեն։

Թեոդոր Գյոյոկ
Ծնվել է1828[1][2]
Մահացել է1893[1][2]
Մասնագիտությունուսուցիչ և Դասղեկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1828 թվականի փետրվարի 5-ին, Ռակվեռեում[3]։

Վաղ մանկությունից բերվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ավարտել է Գլխավոր մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի դասընթացը։ 1851 թվականի օգոստոսին նա նշանակվել է Իրկուտսկի գիմնազիայի ֆրանսերենի ուսուցիչ, իսկ որոշ ժամանակ անց իր կամքով սկսել է այնտեղ մաթեմատիկա դասավանդել։

Նա ընտրվել է որպես Ռուսական աշխարհագրական ընկերության Սիբիրյան դեպարտամենտի աշխատակից անդամ։ 1855-1858 թվականներին նաև (անվճար) թվաբանություն է դասավանդել Իրկուտսկի Ալեքսանդրովսկու անվան մանկատանը։

1864 թվականի սեպտեմբերի 3-ին տեղափոխվել է Կրոնշտադտի գիմնազիա` որպես մաթեմատիկայի ուսուցիչ որտեղ նա երկու ամիս ստանձնել է տեսուչի պաշտոնը. 1865 թվականի մարտի 16-ից նա դասավանդում էր նաև աշխարհագրություն, իսկ նույն տարվա սեպտեմբերի 1-ից սկսել է աշխատել նաև որպես ընդունված ուսանողների վերակացու, իսկ դեկտեմբերի 15-ին նշանակվել է այս գիմնազիայի տեսուչ։

1868 թվականի փետրվարի 2-ից նա տեսչի պաշտոն էր զբաղեցնում Սանկտ Պետերբուրգի 6-րդ գիմնազիայում, իսկ 1869 թվականի օգոստոսի 4-ից եղել է Լարինսկի գիմնազիայի տեսուչ, որտեղ 1870 թվականի հունվարի 1-ին ընտրվել է նաև որպես գիմնազիայի գրադարանավար։

Պետական խորհրդական է նշանակվել 1868 թվականի դեկտեմբերի 9-ին և այս կոչումով 1870 թվականի մարտի 21-ին նշանակվել է Դորպատի դուսումնարանների նօրեն և Դորպատի գիմնազիայի տնօրեն[4], հետագայում տարրական դպրոցների տնօրենների և տեսուչների ինստիտուտի ներդրման արդյունքու մնացել է միայն գիմնազիայի տնօրենի պաշտոնում։

Ստանալով ռուսական դաստիարակություն` նա դժվարին պայքարում փորձել է «ռուսացնել» նաև Յուրիևյան գիմնազիան։ Օստզեյսկի նահանգում իրականացվող բարեփոխումների գծով կրթական շրջանի հոգաբարձու Մ. Կապուստինի ամենաակտիվ աշխատակիցներից էր։ Վերջին տարիներին նա քրտնաջան աշխատել է գիմնազիայում օրինակելի գիշերօթիկ դպրոց կազմակերպելու համար, կազմել է նաև 75 տարվա ընթացքում Յուրեևյան գիմնազիայի աշակերտների մասին կենսագրական տվյալների մի ամբողջ շարք։

Պարգևատրվե է Սբ. Ստանիսլավի 2-րդ, Սբ. Աննայի 2-րդ, Սբ. Վլադիմիր 3-րդ[4], Սբ. Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշաններով, 1881 թվականի հունվարի 30-ից եղել է իրական պետական խորհրդականի պաշտոնում[5]։

Մահացել է 1893 թվականի նոյեմբերի 13-ին (25), Տարտույում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BBLD - Baltisches biografisches Lexikon digital (գերմ.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. Gööck; Geek Theodor Fedor Karlovič // Erik-Amburger-Datenbank (գերմ.)
  4. 4,0 4,1 Список лиц, служащих по ведомству Министерства народного просвещения на 1879/80 учебный год. — С. 720.
  5. , Св. Станислава 1-й ст. (01.01.1888); с 30 января 1881 года состоял в чине действительного статского советника

Գրականություն խմբագրել

  • Геек, Феодор Карлович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.