Թեոդորետոս Կյուրացի

Թեոդորետոս Կյուրացի (հուն․՝ Θεοδώρητος ο Κύρου; մոտ. 393[1], Անտոք, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ - մոտ. 458[2][3], Կիր, Հալեպի մարզ, Սիրիա), հույն աստվածաբան, եկեղեցական հեղինակ, պատմիչ։ Անտիոքի աստվածաբանական դպրոցի երևելի ներկայացուցիչ։ Ասորիքի Կյուրոս քաղաքի եպիսկոպոս։ Նրա հեղինակած մի շարք երկեր դատապարտվել են 553 թվական Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի ժամանակ որպես հերետիկոսական, սակայն ինքն անձամբ դեռևս Քաղկեդոնի ժողովի կողմից արդարացվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է Նեստորի հայացքները պաշտպանելուց։

Թեոդորետոս Կյուրացի
Theodoret of Cyr (in A. Thevet1584).png
Ծնվել էմոտ. 393[1]
ԾննդավայրԱնտոք, Արևելքի թեմ, Արևելքի պրեֆեկտուրա, Հռոմեական կայսրություն, Հին Հռոմ
Մահացել էմոտ. 458[2][3]
Մահվան վայրԿիր, Հալեպի մարզ, Սիրիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԵրկերEcclesiastical History?
Մասնագիտությունքահանա, եկեղեցական պատմաբան, պատմաբան, հոգևորական և գրող
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ եպիսկոպոս
Theodoret Վիքիպահեստում

Մեզ հասած նրա աշխատություններից առավել հայտնի է «Եկեղեցական պատմությունը», որտեղ հեղինակը շարադրում է 310–ական թվականներից առ 429 թվական ընկած ժամանակաշրջանի եկեղեցական խնդիրներին վերաբերող պատմական անցքերը։ Երկը շարադրելիս օգտվել է Սոկրատ Սքոլաստիկոսի և Սոզոմենի համանուն աշխատություններից։

ԾանոթագրություններԽմբագրել