Թեյմուր Յուսիֆ օկլի Մուսաև (ադրբ.՝ Teymur Yusif oğlu Musayev, սեպտեմբերի 16, 1970(1970-09-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության առողջապահության նախարար։

Թեյմուր Մուսաև
 
Գիտական աստիճան՝ գիտությունների թեկնածու
Ծննդյան օր սեպտեմբերի 16, 1970(1970-09-16) (53 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Թեյմուր Մուսաևը ծնվել է 1970 թվականի սեպտեմբերի 16-ին Բաքվում։ 1977–1981 թվականներին սովորել է Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսությանը կից գործող թիվ 1 միջնակարգ դպրոցում, ապա 1981–1987 թվականներին՝ Բաքվի թիվ 189 միջնակարգ դպրոցում։ 1987 թվականին ընդունվել է Ադրբեջանի բժշկական ինստիտուտի բուժկանխարգելիչ ֆակուլտետի 1-ին կուրս։ 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետը։

2000 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 2001 թվականին ստացել «գիտությունների թեկնածու»ի գիտական աստիճան։ 2003-2004 թվականներին եղել է Ֆրանսիայի Ստրասբուրգ 1 համալսարանում դիպլոմային դասընթացի ուսանող՝ լապարոսկոպիկ վիրաբուժության մասնագիտությամբ։ 2013-2015 թվականներին ստացել է կրթությունը "Riga İnternational School of Business and Economics" և "Riga Stadins University" համալսարաններում, իսկ 2015 թվականի մայիսին ստացել է "Master fo Health Management (business executive)" մագիստրոսի կոչում։

Գործունեություն խմբագրել

1994-1997 թվականներին աշխատել է Բաքվի թիվ 16 պոլիկլինիկայում որպես ուրոլոգ։ 1997-2001 թվականներին եղել է H.T.P.-hi tec Pharm Israel Clinicի Բաքվի մասնաճյուղի բժշկական տնօրենը և աշխատել որպես ուրոլոգ։ 2001-2003 թվականներին աշխատել է «ԱՀ առաջին վերարտադրողական առողջություն» ծրագրի փոխտնօրեն։ 2003-2006 թվականներին աշխատել է Baku City hospital մասնավոր բժշկական կենտրոնում որպես ուրոլոգ։ 2006-2015 թվականներին աշխատել է Ն.Տուսիի անվան կլինիկայում որպես ուրոլոգ, բաժանմունքի վարիչ, գլխավոր բժշկի բժշկական գծով տեղակալ, գլխավոր բժիշկ, բժշկական տնօրեն։ 2015-2016 թվականներին եղել է Baku Dobromed Hospital մասնավոր բժշկական կենտրոնի բժշկական տնօրեն։ 2016-2019 թվականներին աշխատել է "Chenot Palace Gabala" հանգստավայրի բժշկական տնօրեն։ 2019-2020 թվականներին աշխատել է «Spero Hospital» մասնավոր բժշկական կենտրոնում որպես ուրոլոգ։

2020 թվականի ապրիլից աշխատել է Առողջապահության նախարարությունում՝ որպես բաժնի վարիչ։ 2021 թվականի ապրիլի 23-ին նախագահ Իլհամ Ալիևի հրամանով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետուտյան առողջապահության նախարարի առաջին տեղակալ[1]։ 2022 թվականի հունվարի 19-ին ԱՀ նախագահի հրամանով նշանակվել է Ադրբեջանի Հանրապետուտյան առողջապահության նախարար[2]։

Ծանոթագրություններ խմբագրել