Թեյմուրազ (Իմերեթի արքա)

Իմերեթի արքա

Թեյմուրազ (վրաց.՝ თეიმურაზი, մահացել է մոտ 1768 թվականին), վրաց Բագրատունի արքայատոհմից, 1766-1768 թթ. եղել է Իմերեթական թագավորության (Արևմտյան Վրաստան) արքա։ Թեյմուրազը` որպես արքայազն Մամուկայի որդի, որոշ ժամանակ եղել է իմերեթական գահի հավակնորդ, նա գահ է բարձրացվել Օսմանյան կառավարության կողմից` իր զարմիկ Սողոմոն I-ին գահընկեց անելուց հետո։ Նա կառավարեց թուրքական հովանու ներքո մինչև Սողոմոնը ռուսական աջակցությամբ 1768 թվականին ետ վերադարձավ իմերեթական գահին։ Թեյմուրազը փակվեց Մուխուրի բանտում և ոչ ոք երբեք չի տեսել նրան կրկին[1]։

Թեյմուրազ
Ծնվել է18-րդ դար
ԾննդավայրՔութայիս
Մահացել է1772
Մահվան վայրՔութայիս
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Մամուկա, մայր՝ Darejan Dadiani?
Զբաղեցրած պաշտոններԻմերեթի թագավոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. David Marshall Lang, The Last Years of the Georgian Monarchy, 1658-1832. New York: Columbia University Press, 1957.