Թեմոզոլոմիդ
Թեմոզոլոմիդ (Temozolomide, հայտնի է նաև Temobel, Temodal, Temodex, Temomid, Temcital առևտրային անվանումներով), ալկիլացնող տիպի ցիտոստատիկ հակաուռուցքային քիմիաթերապևտիկ դեղամիջոց է։ Տետրազինի ածանցյալ։
Թեմոզոլոմիդ | |
---|---|
Քիմիական բանաձև | C₆H₆N₆O₂ |
Մոլային զանգված | 3,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 85622-93-1 |
PubChem | 5394 |
EINECS համար | 630-358-9 |
SMILES | CN1C(=O)N2C=NC(=C2N=N1)C(=O)N |
ЕС | 630-358-9 |
ChEBI | 5201 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ֆարմակոլոգիա խմբագրել
Դեղաբանական ազդեցություն - հակաուռուցքային, ալկիլացնող, իմունոսուպրեսիվ։ Արյան շրջանառության համակարգում ֆիզիոլոգիական pH_ի պայմաններում այն ենթարկվում է արագ քիմիական փոխակերպման ցիտոտոքսիկ մոնոմեթիլտրիազենոիմիդազոլկարբոքսամիդի (MTIC): MTIC-ի ցիտոտոքսիկ ազդեցությունը պայմանավորված է գուանինի ալկիլացմամբ O6 և N7 դիրքերում (լրացուցիչ), որին հաջորդում է մեթիլ մնացորդի վերականգման այլընտրանքային մեխանիզմի գործարկումը։ Խախտում է ԴՆԹ-ի կառուցվածքն ու սինթեզը, բջջային ցիկլը։
Ներքին ընդունման դեպքում այն արագ և ամբողջությամբ ներծծվում է աղեստամոքսային տրակտից։ Cmax-ը արյան պլազմայում ամենաբարձր մակարդակին հասնում է 0,5-1,5 ժամ հետո (ամենավաղը՝ 20 րոպե հետո), սննդի ընդունումը նվազեցնում է Cmax-ի ներծծումը 33%-ով, AUC-ը՝ 9%-ով։ Թույլ է կապվում արյան սպիտակուցներին (10-20%)։ Անցնում է ՀԷՊ-ով, ներթափանցում ողնուղեղային հեղուկի մեջ։ Չի նյութափոխանակվում լյարդում։ T1/2 պլազմայից - 1,8 ժամ։ Քլիրենսը, բաշխման ծավալը և T1/2-ը կախված չեն դոզաjից։ Պլազմայի քլիրենսը կախված չէ տարիքից, երիկամների ֆունկցիայից, ծխելուց։ Այն արտազատվում է հիմնականում երիկամներով, 5-10%-ը` անփոփոխ, մնացածը` 4-ամինո-5-իմիդազոլ-կարբոքսամիդ հիդրոքլորիդի և չտարբերակված բևեռային մետաբոլիտների տեսքով։
AUC-ն ավելի բարձր է երեխաների մոտ, քան մեծահասակների մոտ։ Այնուամենայնիվ, երեխաների և մեծահասակների բուժման ցիկլի առավելագույն տանելի դոզան նույնն է` 1000 մգ/մ2։ Ցածր կամ միջին ծանրության լյարդի ֆունկցիայի խանգարման ֆոնի վրա, ֆարմակոկինետիկ պարամետրերը չեն փոխվում։
Առնետների և ճագարների 150 մգ/մ2 դոզայով բուժման նախակլինիկական հետազոտություններում հայտնաբերվել են թունավոր և տերատոգեն ազդեցություն պտղի վրա։
Կիրառում խմբագրել
Չարորակ գլիոմայի (բազմաձև գլիոբլաստոմա, անապլաստիկ աստրոցիտոմա) ստանդարտ թերապիայից հետո հիվանդության ռեցիդիվի կամ զարգացման առկայության դեպքում, տարածված մետաստազացնող չարորակ մելանոմա (թերապիայի 1-ին գիծ)[2]։
Հակացուցումներ խմբագրել
Գերզգայունություն, ներառյալ դակարբազինի նկատմամբ, ծանր միելոսուպրեսիա, հղիություն, լակտացիա։
Կիրառման սահմանափակումներ խմբագրել
Մինչև 3 տարեկան տարիք բազմաձև գլիոբլաստոմայի դեպքում և մինչև 18 տարեկան չարորակ մելանոմայի դեպքում (կիրառման արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատված չեն)։
Օգտագործումը հղիության և լակտացիայի ժամանակ խմբագրել
Հակացուցված է հղիության ժամանակ (կլինիկական փորձ չկա)։ Նշանակման անհրաժեշտության դեպքում պետք է նախազգուշացվի հիվանդին պտղի համար հնարավոր վտանգի ռիսկի մասին։
Պտղի վրա ազդեցության կատեգորիան ըստ FDA-ի՝ D.
Բուժման ընթացքում կրծքով կերակրումը պետք է դադարեցվի (կրծքի կաթի մեջ ներթափանցման վերաբերյալ տվյալներ չկան)։
Կողմնակի ազդեցություններ խմբագրել
Նյարդային համակարգի և զգայարանների վրա ազդեցությունը . հոգնածություն (22%), գլխացավ (14%), քնկոտություն (6%), 2-5%՝ ասթենիա, գլխապտույտ, պարեսթեզիա, համի զգայության խանգարում։ Սրտանոթային համակարգի և արյան վրա ազդեցությունը (հեմատոպոեզ, հեմոստազ). թրոմբոցիտոպենիա (19%) և նեյտրոպենիա (17%) 3-րդ կամ 4-րդ աստիճանի գլիոմա ունեցող հիվանդների մոտ (հոսպիտալացումով և (կամ) թերապիայի դադարեցմամբ՝ 8% և 4% դեպքերում), մելանոմայով հիվանդների մոտ՝ համապատասխանաբար 20% և 22% (դեպքերի 3% և 1,3% դեպքերում հոսպիտալացումով և/կամ թերապիայի դադարեցմամբ), դարձելի միելոսուպրեսիա (բուժման առաջին ցիկլերի ընթացքում, առավելագույնը 21-ից 28 օրվա ընթացքում)։ Մարսողական համակարգ. սրտխառնոց (43%) և փսխում (36%) միջին կամ թեթև ծանրության (օրական ոչ ավելի, քան 5 փսխման նոպա), ծանր սրտխառնոց և փսխում (4%), փորկապություն (17%),անորեքսիա (11%), փորլուծություն (8%), 2-5%՝ դիսպեպսիա։ Ալերգիկ ռեակցիաներ՝ ցան (6%), 2-5%՝ քոր։ Մյուսները՝ ջերմություն (6%), 2-5%՝ ցավային համախտանիշ, ներառյալ որովայնի ցավ, դիսպնոե, դող, ալոպեցիա, քաշի կորուստ։
Փոխազդեցություն խմբագրել
Ոսկրածուծը ճնշող միջոցների միաժամանակյա օգտագործումը մեծացնում է միելոսուպրեսիայի հավանականությունը։ Վալպրոյաթթուն նվազեցնում է տեմոզոլոմիդի քլիրենսը։
Գերդոզավորում խմբագրել
Ախտանիշներ խմբագրել
Լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա (1000 մգ/մ² կամ ավելի մեկ ընդունումով)։
Բուժում խմբագրել
Օգտագործվում է որպես հակաուռուցքային օժանդակ միջոց։
Օգտագործման եղանակ և դեղաչափ խմբագրել
Ներքին ընդունման ճանապարհով, անոթի, ուտելուց առնվազն 1 ժամ առաջ։ Կուլ տալ պատիճները ամբողջությամբ մեկ բաժակ ջրով։ Մեծահասակների և 3 տարեկանից բարձր երեխաների համար, ովքեր նախկինում քիմիաթերապիա չեն անցել նախնական դոզան 200 մգ/մ2 է օրական 1 անգամ 5 օր անընդմեջ 28-օրյա բուժման ցիկլի ընթացքում։ Հիվանդների համար, ովքեր նախկինում անցել են քիմիաթերապիա նախնական դոզան 150 մգ/մ2 է, որին հաջորդում է երկրորդ ցիկլում դրա բարձրացումը մինչև 200 մգ/մ2 (եթե հաջորդ ցիկլի 1-ին օրը նեյտրոֆիլների թիվը 1,5 x 109-ից ցածր չէ,իսկ թրոմբոցիտները` 100 x 109-ից (լիտրում) ոչ ցածր)։ Բուժման կուրսը շարունակվում է մինչև հիվանդության զարգացումը (առավելագույնը 2 տարի)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 temozolomide
- ↑ Wick, Wolfgang; Platten, Michael; Weller, Michael (2009 թ․ փետրվարի 1). «New (alternative) temozolomide regimens for the treatment of glioma». Neuro-Oncology (անգլերեն). 11 (1): 69–79. doi:10.1215/15228517-2008-078. ISSN 1523-5866.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեմոզոլոմիդ» հոդվածին։ |