Լեյկոպենիա

լեյկոցիտների քանակի նվազում շրջանառու արյան մեջ

Լեյկոպենիա, (հուն. λευκός – սպիտակ, πενία – աղքատություն), լեյկոցիտոպենիա, լեյկոցիտների բացարձակ քանակի նվազումը շրջանառու արյան մեջ։ Լինում է ֆիզիոլոգիական տարբեր վիճակների ժամանակ (թափառող նյարդի տոնուսի բարձրացում, մակերիկամային գեղձերի և սիմպաթիկ նյարդային համակարգի ֆունկցիայի նվազում, քաղց ևն) արյան վերաբաշխման հետևանքով։ Գոյություն ունի նաև ընտանեկան «կոնստիտուցիոն» լեյկոպենիա։ Երբեմն զարգանում է վարակիչ հիվանդություններից հետո, արյան կրկնակի փոխներարկումից, որոշ դեպքերում՝ դեղանյութերի (ամիդոպիրին, սուլֆանիլամիդային պատրաստուկներ) ընդունումից։ Գրիպի, ընդերային լեշմանիոզի, որովայնային տիֆի, բրուցելոզի, մալարիայի և այլ հիվանդությունների դեպքում Լեյկոպենիան ունի ախտորոշիչ նշանակություն։ Ծանր Լեյկոպենիա զարգանում է ոսկրածուծի ճարպային կազմափոխման՝ ապլազիայի դեպքում, առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն (ապլաստիկ անեմիա) իոնացնող ճառագայթների ազդեցության, ինչպես նաև ծանր թունավորումների (բենզոլ, որոշ դեղանյութեր) հետևանքով։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 535