Թեմմի Դակուորտ

ամերիկյան քաղաքականություն

Լադա Թեմմի Դակուորտ (անգլ.՝ Ladda Tammy Duckworth, մարտի 12, 1968(1968-03-12)[2], Բանգկոկ, Թաիլանդ[3]), ամերիկացի զինծառայող և քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության անդամ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ, Իլինոյս նահանգից ԱՄՆ սենատոր (2017 թվականի հունվարի 3-ից)։

Թեմմի Դակուորտ
անգլ.՝ Tammy Duckworth
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Մանոայի հավայան համալսարան, Էլիոթի միջազգային հարաբերությունների դպրոց[1], Հավայան կղզիների համալսարան[1], Հյուսիսային Իլինոյսի համալսարան[1], Կապելլայի Համալսարան, Ուիլյամ Մակքինլիի անվան ավագ դպրոց (1985)[1], Բանգկոկի միջազգային դպրոց, Սինգապուրի ամերիկյան դպրոց և Ջակարտայի միջմշակութային դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ուղղաթիռի օդաչու և ոչ գեղարվեստական գրող
Ծննդյան օր մարտի 12, 1968(1968-03-12)[2] (56 տարեկան)
Ծննդավայր Բանգկոկ, Թաիլանդ[3]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Ladda Tammy Duckworth
 
Կայք՝ duckworth.senate.gov
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Մանուշակագույն սիրտ, Meritorious Service Medal և Օդային մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և ռազմական կարիերա խմբագրել

Ծնվել է Բանգկոկում, նախկին ծովային հետևակային, որը նաև դիվանագետ էր՝ ֆրենկ Դակուորտի և Լամայի Սոմպորնպայրինի դուստրն էր, մանկուց գիտեր թաիլանդերեն[4]։

1985 թվականին Հոնոլուլուում ավարտել է նախագահ Մաք-Քինլիի անվան դպրոցը, 1989 թվականին Հավայան Մանոայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1992 թվականին՝ Ջորջ Վաշինգտոնի համալսարանում արվեստի մագիստրոսի աստիճան։

Համալսարանն ավարտելուց հետո իր համար դիվանագիտական կարիերա էր ծրագրել, սակայն ցուցակագրվել է պահեստազորի սպաների պատրաստման կորպուսին՝ զինվորականների կյանքի մասին ավելի շատ իմանալու համար։ 1992 թվականին ընդունվել է որպես պահուստային, 1993 թվականին ընդունվել Է Ֆորտ Ռաքեր (Ալաբամա) թռիչքային դպրոց։ 2003 թվականին, պատրաստվելով դոկտորական աստիճան ստանալ Հյուսիսային Իլինոյսի համալսարանում, անդամակցել է Իլինոյսի Ազգային գվարդիային և գնացել Իրաք։ 2004 թվականի նոյեմբերի 12-ին Sikorsky UH-60 Black Hawk-ի անձնակազմի կազմում մասնակցել է Ֆալուջայի համար մղվող մարտին, ուղղաթիռը բախվել է, և Դակուորտը ծանր վնասվածքների հետևանքով զրկվել է երկու ոտքերից[5]։

2004 թվականի դեկտեմբերի 3-ին պարգևատրվել է մանուշակագույն սրտի մեդալով, երեք շաբաթ անց, գտնվելով Ուոլթեր Ռիդի բժշկական կենտրոնում, կապիտանից անցում է կատարել մայորի, պարգևատրվել է նաև օդային մեդալով և ԱՄՆ բանակի Երախտագիտության մեդալով։ Կարևոր դեր է խաղացել Intrepid Foundation կազմակերպության ստեղծման գործում, որն օգնություն է ցուցաբերում զինված ուժերի վետերանների վերականգնման հարցում[6]։

Քաղաքական կարիերա խմբագրել

2006 թվականին անհաջող փորձ է ձեռնարկել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար, 2006 թվականից 2009 թվականներին եղել է Իլինոյսի նահանգի վետերանների գործերի դեպարտամենտի տնօրենը, 2009 թվականից 2011 թվականներին՝ ԱՄՆ-ի վետերանների գործերի նախարարի օգնականը։ 2012 թվականին դարձել Է Դեմոկրատական կուսակցության ազգային կոնվենցիայի պատվիրակ և ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ (պաշտոնն ստանձնել է 2013 թվականի հունվարի 3-ին)[7]։

2015 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան է ստացել Մինեապոլիսի Կապելլայի վճարովի օնլայն համալսարանում, բայց 2016 թվականի ամռանը հրապարակավ վճարովի ուսումնական հաստատություններն անվանել է «գիշատիչ»[8]։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի Սենատի ընտրություններում հաղթել է հանրապետական Մարկ Քըրքը, ինչի շնորհիվ Իլինոյսից սենատորական երկու տեղերը հայտնվել են դեմոկրատների տրամադրության տակ[9]։

Անձնական կյանք խմբագրել

 
Մայոր Դակուորտը ամուսնու՝ կապիտան Բաուլսբիի հետ, 2006 թվականին։

Ամուսնացած է Ազգային գվարդիայի մայոր Բրայան Բաուլսբիի հետ (Bryan W. Bowlsbey) 1993 թվականից։ 2014 թվականին լույս աշխարհ է բերել առաջին դստերը, որին անվանել են Աբիգայլ Օ'Կալանի Բաուլսբի (աղջկա միջին անունը Հավայի նահանգի ավանդական անուն է, նրան առաջարկել է այդ նահանգից սենատոր Դենիել Ակակա, քանի որ թեմի Դակուորտը դեռահասության տարիքից ապրել է Հավայաի նահանգում), իսկ 2018 թվականին երկրորդը՝ Մեյլ Փերլ Բաուլսբին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Tammy DuckworthGPO, 1903.
  2. 2,0 2,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 https://asia.nikkei.com/Politics/US-elections-2020/Asia-watches-as-Bangkok-born-Tammy-Duckworth-rises-in-US-politics
  4. Terry Fredricson (2012 թ․ նոյեմբերի 8). «"Yin dee duay" Congresswoman Tammy (updated with video)» (անգլերեն). Bangkok Post. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. Mike Riopell (2014 թ․ նոյեմբերի 14). «The day Capt. Tammy Duckworth was shot down» (անգլերեն). Daily Herald. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. Robin Cross, Rosalind Miles Warrior Women: 3000 Years of Courage and Heroism. — Hachette UK, 2012. — ISBN 9780857380814
  7. «DUCKWORTH, Tammy, (1968 - )». Biograpical Directory (անգլերեն). United States Congress. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  8. Alex Pfeiffer (2016 թ․ հուլիսի 12). «Rep. Duckworth Thinks For-Profit Schools Are 'Predatory' — Yet She Graduated From One» (անգլերեն). Daily Caller. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  9. Monica Davey (2016 թ․ նոյեմբերի 8). «Tammy Duckworth Unseats Mark Kirk in Illinois Senate Race». Election 2016 (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. Helena Andrews-Dyer (2014 թ․ նոյեմբերի 20). «Rep. Tammy Duckworth welcomes a baby girl» (անգլերեն). The Washington Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել