Թեդի Ռիներ
Թեդի Պիեռ-Մարի Ռիներ ( /ˈriːnər/,ֆրանսերեն: . ապրիլի 7, 1989[3][4][5], Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա), ֆրանսիացի ձյուդոիստ։ Առաջին և առայժմ միակ ձյուդոիստն է (տղամարդ, թե կին), ով նվաճել է աշխարհի առաջնության տասնմեկ և օլիմպիական երեք ոսկե մեդալ (երկու անհատական, մեկ թիմային)։ Նա նաև հինգ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնություններում։ Սկզբում եղել է Լևալուա Սպորտինգ մարզական ակումբի անդամ, 2017 թվականի օգոստոսին անդամագրվել է «Պարի Սեն Ժերմեն» ակումբին։
Թեդի Ռիներ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական[1] |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Teddy Riner |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ֆրանսիա[2] |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 7, 1989[3][4][5] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լեզ Աբիմ, arrondissement of Pointe-à-Pitre, Գվադելուպա, Ֆրանսիա |
204 սանտիմետր | |
Քաշ՝ | 138 կիլոգրամ |
Հանդես է գալիս 100 կիլոգրամից բարձր՝ 100 կգ+ քաշային կարգում։ Ձյուդոյի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Երեք անգամ հռչակվել է Ֆրանսիայի Տարվա մարզիկ (2012, 2016, 2017 թթ.): Սկսած 2010 թվականից՝ ինը տարի շարունակ ոչ մի պարտություն չի կրել և անընդմեջ հաղթանակներ է տարել ընդհանուր առմամբ 157 գոտեմարտերում։
Անձնական կյանք խմբագրել
Թեդին ծնվել է 1989 թվականի ապրիլի 7-ին Պուանտ-ա-Պիտր քաղաքի մոտ գտնվող Լե Աբիմ բնակավայրում՝ Գվադելուպայում, որը ֆրանսիական կղզեշրջան է Կարիբյան ծովում։ Նա մեծացել, հասակ է առել Փարիզում։ Ծնողների առաջարկով ընդունվել է տեղի մարզական ակումբ, խաղացել ֆուտբոլ, թենիս և բասկետբոլ, թեև, ինչպես ինքն է հետագայում խոստովանել, նախընտրում էր ձյուդոն, «որովհետև դա անհատական մարզաձև է, և այդտեղ պայքարի մեջ ես եմ, միայն ես»։
Ռիներն ունի 2,04 մետր հասակ, կշռում է 130 կիլոգրամ։ Նրան անվանում են «Թեդդի Արջուկ», կամ «Մեծ Թեդ»[6]։
Օլիմպիական նվաճումներ խմբագրել
Օլիմպիադան | Քաշային կարգը | Գրաված տեղը |
---|---|---|
Պեկին 2008 | ծանր քաշ | |
Լոնդոն 2012 | ծանր քաշ | |
Ռիո դե Ժանեյրո 2016 | ծանր քաշ | |
Տոկիո 2020 | ծանր քաշ |
Պարգևներ և պատիվներ խմբագրել
- 2016 Վաստակի ազգային շքանշանի սպա[7][8]
- 2011 RTL չեմպիոնների չեմպիոն – Այս ամենամյա սպորտային մրցանակը հիմնվել է 2008 թվականին և շնորհվում է RTL ֆրանսիական առևտրային ռադիոցանցի կողմից։ Նախորդ հաղթողներն էին Ալեն Բեռնարը (2008), Սեբաստիեն Լեբը (2009) և Քրիստոֆ Լեմետրը (2010)։
- 2012 L'Équipe Չեմպիոնների չեմպիոն (Ֆրանսիայի տղամարդկանց կատեգորիա)
- 2013 Պատվո լեգեոն շքանշանի ասպետ[9]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Promotion spéciale des jeux Olympiques et Paralympiques d’été de Tokyo 2020 (ֆր.): Décret du 8 septembre 2021 portant promotion et nomination dans l’ordre national de la Légion d’honneur — 2021. — Iss. 211. — ISSN 0242-6773
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
- ↑ 5,0 5,1 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ «Teddy Riner». The London Organising Committee of the Olympic Games and Paralympic Games Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Légifrance|base=JORF|numéro=VJSX1634849D|texte=Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination.
- ↑ Décret du 30 novembre 2016 portant promotion et nomination Արխիվացված 2017-12-22 Wayback Machine(ֆր.)
- ↑ «Décret portant promotion». legifrance.gouv.fr. Վերցված է 12 septembre 2021-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Նիկոլա Կարաբատիչ Ֆլորան Մանոդու |
Ֆրանսիայի Տարվա մարզիկ 2012 2016, 2017 |
Հաջորդող՝ Թոնի Փարքեր Քևին Մայեր |
Սպորտային ձեռքբերումներ | ||
Նախորդող՝ Լորա Ֆլեսել-Կոլովից |
Դրոշակակիր for Ֆրանսիա Ռիո դե Ժանեյրո 2016 |
Հաջորդող՝ Կլարիսա Ագբենենու Սամիր Աիտ Սաիդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեդի Ռիներ» հոդվածին։ |