Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն

Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն, ահաբեկչական գործողություն[1][2][3][4][5], պայթյուն, որը տեղի է ունեցել 1990 թվականի օգոստոսի 10-ին Գանձակից (Ադրբեջանական ԽՍՀ) 20 կմ հեռավորության վրա Թբիլիսի-Աղդամ երթուղով ուղևորվող ԼիԱԶ-677 ուղևորատար ավտոբուսում[1]։

Թբիլիսի-Աղդամ ավտոբուսի պայթյուն
Տեսակահաբեկչական հարձակում պայթյունով
ՏեղադրանքԳյոյգյոլ
Տարեթիվ1990

Զոհեր խմբագրել

60 ուղևոր տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետևանքով[2][3] զոհվել է 15[2]-20[4] մարդ, վիրավորվել՝ 16-30 մարդ[2][4]։

Պայթյունի կազմակերպիչները խմբագրել

Ենթադրվում է, որ պայթյունը կազմակերպել են դաշնակների կողմից կազմակերպված Հայկական ընդհատակյա ահաբեկչական «Վրեժ» կազմակերպության անդամները, որի առաջին գործողությունը 1989 թվականի սեպտեմբերի 16-ին Թբիլիսի-Բաքու երթուղով ընթացող ավտոբուսի պայթյունն էր, որի հետևանքով զոհվել էր 5 մարդ, վիրավորվել՝ 27-ը[1][5]։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ՝ ավտոբուսի պայթեցումը կատարել են Արմեն Միքայելի Ավանեսյանը և Միխայիլ Միքայելի Տաթևոսովը, որոնք ձերբակալվել են:1992 թվականի մայիսին Արմեն Ավանեսյանը դատապարտվեց մահապատժի, իսկ Միխայիլ Տաթևոսովը՝ 15 տարվա ազատազրկման։ Նշվում է նաև, որ քննության ընթացքում պարզվել է, որ հանցագործները ծրագրել են նաև 1991 թվականի հուլիսի 17-ին պայթեցնել Աղդամ-Թբիլիսի երթուղով անցնող ավտոբուսը, սակայն նրանցից անկախ պատճառներով չեն կարողացել ահաբեկչություն իրականացնել։ 1992 թվականի մայիսին Տերտերի շրջանում Տաթևոսովը փոխանակվել է ադրբեջանցի պատանդների հետ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 van der Leeuw, Charles Azerbaijan: a quest for identity : a short history. — United Kingdom: St. Martin's Press[en], 1998. — С. 160. — ISBN 0-312-21903-2
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Bomb Rips Bus, Kills 15 in Azerbaijan». Los Angeles Times. 1990 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Bus In Soviet Azerbaijan Bombed, With 15 Killed». Orlando Sentinel. 1990 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «С момента взрыва бомбы на станции метро в Баку минуло 15 лет». Vesti. 2009 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 Bolukbasi, Suha Azerbaijan: A Political History. — I.B.Tauris, 2011. — С. 116. — ISBN 1-848-85620-2