Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի (գիրք)

Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի (անգլ.՝ Sourb Nshan Sourb Nikoghayosi Church, Tbilisi, ռուս.՝ Церковь сурб Ншан сурб Никогайоса (Светой Николая) города Тбилиси), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2012 թվականին հրատարակված «Վավերագրեր հայ ճարտարապետության» շարքի թվով 1-ին գիրքը։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիրքը ներկայացնում է Թբիլիսի քաղաքի հայկական նշանավոր հուշարձաններից մեկի՝ Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը։ Աշխատությունում քննության է ենթարկված մատենագրական և վիմագրական (այդ թվում` նորահայտ) փաստերը, որոնց հիման վրա հեղինակը հաստատում է եկեղեցու հայկական լինելը։ Ներկայացված են նաև պատմական և ժամանակակից լուսանկարներ[1][2][3][4]։ Աշխատության հրատարակմանը նպաստել են Արթուր և Լիլի Սերեդյանները[1]։

Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Գրքի կազմերեսը
ՀեղինակՍամվել Կարապետյան
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Նկարագրում էԹբիլիսի քաղաքում գտնվոող հայկական առաքելական Սուրբ Նշան եկեղեցու պատմությունը, ներկա վիճակը, շինության շուրջ ստեղծված հայ-վրացական հակամարտությունը
Շարք«Վավերագրեր հայ ճարտարապետության»
ՀաջորդՄուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցի (դեռ չի հրատարակվել)
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ2012 թվական
ԳՄՍՀISBN978-9939-843-03-2
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/31.pdf

Աշխատության հեղինակ Սամվել Կարապետյանի կարծիքով «Թբիլիսիի Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոս եկեղեցի» գրքի հրատարակմամբ ապացուցել է, որ Թբիլիսի քաղաքում գտնվող Սուրբ Նշան եկեղեցին հանդիսանում է հայկական[2][3][4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել