Թա Հաջրաթ (անգլ.՝ Ta' Ħaġrat), մեգալիթ տաճար Մալթայում՝ Մջար գյուղի մերձակայքում։ Մալթայի մեգալիթ այլ տաճարների հետ ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում[1]։ Երկրի հնագույն սրբավայրերից է[2]։ Բաղկացած է երկու տաճարներից։ Թա Հաջրաթի մեծ տաճարը վերաբերում է մալթական Ջգանտիա շրջանին (մ. թ. ա. 3.600-3.200), իսկ փոքր տաճարը՝ Սաֆլիենի շրջանին (մ. թ. ա. 3.300-3.000)[3][3]: Տաճարի ճակատամասը և նրա պորտալը վերակառուցվել են 1937 թվականին[4]։

Մեգալիթ
Թա Հաջրաթ
մալթ.՝ Ta' Ħaġrat
ԵրկիրՄալթա
Հիմնադրման թվականմ․ թ․ ա․ 3.600 թվական
Քարտեզ
Քարտեզ

Տեղակայում խմբագրել

Թա Հաջրաթը գտնվում է Մջար գյուղի արևմտյան ծայրամասում՝ Սկորբայից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա[5]։ Թա Հաջրաթի ճակատամասը իր բնութագրով հիշեցնում է Սկորբայի տաճարին[3]։

Տաճարային համալիր խմբագրել

 
Տաճարի մոդելը, որ գտնվել է Թա Հաջարաթի պեղումների ժամանակ:

Կերամիկական բազմաթիվ իրերը, որոնք պեղումների արդյունքում հայտնաբերվել են այս տարածքում, վկայում են, որ տաճարի շրջանում նախկինում բնակավայր է եղել։ Վաղ շրջանի այս կերամիկան վերաբերում է մալթական պատմության Մջար փուլին (մ. թ. ա. 3.800-3.600)[6]:

Թա Հաջրաթը կառուցված է կորալային կրաքարից, որը Մալթայի տարածքում հասանելի ամենահին շինանյութն է[7]։ Համալիրը բաղկացած է երկու կից տաճարներից, որոնք ունեն բավական ոչ կանոնավոր հատակագիծ Մալթայի՝ նեոլիթի շրջանի այլ կառույցների համեմատությամբ[3]։ Փոքր տաճարը հյուսիսային կողմից հարում է առավել խոշոր տաճարին։

Տաճարի տարածքում հայտնաբերված գտածոներից առավել հետաքրքրական է տաճարի մոդելը, որ պատրաստված է կորալային կրաքարից[8][9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Megalithic Temples of Malta — UNESCO World Heritage Centre
  2. Malta Temples and The OTS Foundation
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 3-ին.
  4. Ta' Hagrat Ancient Temple : The Megalithic Portal and Megalith Map:
  5. Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 154
  6. Trump, Cilia, Malta Prehistory and Temples, էջ 155
  7. Geology Արխիվացված 2012-02-20 Wayback Machine
  8. Ta Hagrat — Mgarr — Temple Model
  9. Zammit T., «Ta Hagrat Megalithic Ruins at Mgarr, Malta» Bulletin of the Museum, Malta, I, i, 5, 1929.